Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվել են մոտ 5 ժամում․ Tickets.ffa.am խափանվել է

Հայկական ֆուտբոլի պատմության մեջ երեկ ռեկորդ գրանցվեց։ Սեպտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2024 թվականի Եվրոպայի առաջնության Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերը սպառվեցին մոտ 5 ժամվա ընթացքում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի առցնանց վաճառքը սկսել էր դեռևս հուլիսի 3-ից։ Վաճառքը սկսվելուց րոպեներ անց սակայն Tickets.ffa.am կայքը տոմսեր գնել ցանկացողների աննախադեպ «գրոհի» պատճառով խափանվեց։ 3 օրվա ընթացքում ՀՖՖ-ն կարգավորում էր կայքը։ «Հայաստան-Խորվաթիա հանդիպման տոմսերի վաճառքը վերսկսված է։Տոմսեր ձեռք բերել ցանկացողների ահռելի մեծ քանակով պայմանավորված՝ ՀՖՖ տոմսերի վաճառքի պաշտոնական կայքը դադարեցրել էր իր գործունեությունը. կայքում միաժամանակ մոտ 5000 օգտատիրոջ գտնվելը և տոմս ձեռք բերելու փորձերը հանգեցրել էին կայքի խափանմանը։

Այժմ tickets.ffa.am-ն անցել է իր բնականոն աշխատանքին: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար կայքը ծանրաբեռնվածության դեպքում կծանուցի օգտատերերին, որ տվյալ պահին հնարավոր չէ գնում կատարել և պետք է սպասել մինչև որոշ օգտատերեր կատարեն գործարքը և դուրս գան կայքից»,- նման հայտարարություն ՀՖՖ-ն տարածեց երեկ կեսօերից հետո:

Օրվա ընթացքում կայք կարելի էր մտնել մեծ դժվարությամբ։ Մասնավորապես, մուտք գործելու համար անհրաժեշտ էր էջը տևական ժամանակ թարմացնել։ Բազմաթիվ երկրպագուների այդպես էլ չի հաջողվել գնել տոմս։ Տեղի ունեցածը մեծ աղմուկ և դժգոհություն է առաջացրել ֆուտբոլասերների շարքերում։ Մի մասը մեղադրում է ֆեդերացիային, վաճառքը պատշաճ կերպով չկազմարերպելու համար։ Շատերն են դժգոհում են, որ տոմսերի զգալի մասը գնել են վերավաճառողները։

Հունիսի 19-ին Երևանում տեղի ունեցած Հայաստան-Լատվիա խաղի 1000 դրամանոց տոսմերը սև շուկայում վաճառվում էին 15-20 հազար դրամով։ Բնական է, որ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հետ խաղի տոսմերը սև շուկայում կվաճառվեն ավելի թանկ։ Չմոռանանք, որ սեպտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականն արտագնա խաղում մրցելու է Թուրքիայի հետ։ Այս խաղում մեր հավաքականի դրական արդյունքի հասնելու դեպքում տոմսերի գնի նոր ռեկորդ կգրանցվի։ Ինչ խոսք տոմսերի վաճառքի հետ կապված խնդիրների մեջ կարելի է մեղադրել ՀՖՖ-ին։

Երեք օր շարունակ տասնյակ հազարավոր երկրպագուներ լարված և նյարդայնացած սպասում էին տոմսերի վաճառքին։ Վաճառքի ժամերին էլ իրական քաոս էր սկսվել մեր հայրենակիցների շարքերում։ Ֆուտբոլի ֆեդերացիան խաղից երկու ամիս շուտ վաճաքի հանելով տոմսերը հավանաբար հաշվի չէր առել, որ կարող է նման հոսք լինել դեպի tickets.ffa.am։ Անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպք է, երբ ֆուտբոլի տոմսերը սպասռվում են ժամերի ընթացքում։ Նույնիսկ Իտալիայի, Գերմանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և այլ թոփ հավաքականների դեմ հանդիպումների տոմսերը վաճառվում էին օրերի նույնիսկ շաբաթների ընթացքում։

Նման աժյոտաժի պատճառն ինչ խոսքը Հայաստանի հավաքականի վերջին երկու հաղթանակներն են ընտրական շրջափուլում։ Մարդիկ կարոտ են նորմալ սպորտային իրադարձությունների և հաղթանակների։ Հայաստանում սպորտը և մասնավորապես թիմային մարզաձևերը մեղմ ասած լավ վիճակում չեն։ Ըմբշամարտը կամ ծանրամարտը, որտեղ մերոնք մեդալներ են նվաճում մասսայականություն և հետաքարություն չեն վայելում հասարակության շրջանում։ Ֆուտբոլի ազգային թիմի ելույթները կարծես դառնում են սպասված և լուսավոր իրադարձություն մեր հայրենակիցների համար։ Այո տասյակ հազարավոր երկրպագուներ հնարավորություն չեն ունենա «Հանրապետականից» դիտելու Հայաստան-Խորվաթիա հանդիպումը։ Սա բավական լուրջ խնդիր է ոչ միայն ֆուտբոլի ֆեդերացիայի և պետության համար։ Կա խնդրի կարգավորման միակ լուծում, որ մասին բազմիցս ենք խոսել։ Նոր մարզադաշտի կառուցումն այլընտրանք չունի։ Այն, որ մեր ֆուտբոլի հավաքականը դարձել է լուսավոր կետ հասարակության համար ինչ խոսք ուրախալի է։

Այս դրական ֆոնի անհրաժեշտ է ապահովել բնականոն զարգացման ընթացքը։ Նոր մարզադաշտ չունենալու պարագայում Հայաստանի հավաքականի հանդիպումներից շուրջ կարող են իրական տուրուդմփոցներ լինել։ Տոմսերի վերավաճառքը սովորական երևույթ է նույնիսկ զարգացած՝ քաղաքակիրթ երկրներում։ 40 հազարանոց ստադիոն ունենալու պարագայում սակայն այսպես կոչված սպեկուլյանտների գործունեությունը կկասեցվի բնական եղանակով։

Նյութի աղբյուրը՝ 1in.am


ajax-loader