Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 1-ին մեդալը նվաճել է Կարլեն Դավթյանը

Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:

Մինչեւ 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարլեն Դավթյանը: Նա երկամարտում գրանցել է 181 կգ՝ պոկելով 80 եւ հրելով 101 կգ: Այս քաշային կարգում 187 կգ-ով հաղթող է դարձել բուլղարացի Ջան Ժարկովը:

Մոլդովայում հանդես են գալու նաեւ Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), Հովհաննես Ղահրամանյանը եւ Նարեկ

Մկրտչյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ), Աշոտ Մարգարյանը (96 կգ), Ռուստամ Սարդարյանն (102 կգ) ու Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Աղջիկների թիմի կազմում էլ կլինեն Մերի Միսակյանը (59 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ):

ajax-loader