Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 3-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.28%-ով և կազմել 70.25 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 75.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ի դրությամբ
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384․50 դրամ, վաճառքինը՝ 389 դրամ։ Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.31 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.61 դրամ:
Կարդալ ավելին »Պետության կողմից տրամադրվող անվճար դեղերի ցանկը համալրվել է. որոնք են դրանք
6 հիվանդության մասով ՀՀ առողջապահության նախարարությունը ունեցել է մեծ դիմելիություն, և 2024 թվականից այդ հիվանդությունների բուժման նպատակով Կառավարությունը ֆինանսական հատկացումներ կանի: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության բաժնի պետ Մարինե Հարությունյանը: «Պատանեկան արթրիտ, առաջնային իմունոդիֆիցիտ, Կավասակի հիվանդություն, նյարդային խանգարումներով պայմանավորված հիվանդություններ, անհաս նորածինների համար դեղեր և ցրված սկլերոզ հիվանդությունը: Այս հիվանդությունների ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են Երևան-Ստամբուլ-Երևան չվերթները
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի:
Կարդալ ավելին »Գործարկվել է Դատախազության արդիականացված և նորացված պաշտոնական կայքէջը
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, մի շարք ուղղություններով մեկնարկած բարեփոխումների շրջանակում, արդիականացրել և նոր դիզայնով է գործարկել Դատախազության պաշտոնական՝ www.prosecutor.am կայքէջը: Այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը՝ «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում: Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Գլխավոր դատախազության ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն ու կեղծ պնդումն է տարածել․ ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հուլիսի 3-ին՝ ժամը 10:40-11:40-ը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական կեղծ պնդումն է տարածել՝ նույն ուղղությամբ իր կողմից իբր թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Կարդալ ավելին »Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի ցերեկը, 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։ Երևան քաղաքում` հուլիսի 3-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 4-ի երեկոյան ժամերին սպասվում է, ...
Կարդալ ավելին »Հուլիսի 3-ին կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 279 է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է կարմրուկով պայմանավորված իրավիճակը: Ըստ տվյալների՝ հուլիսի 3-ին ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 279 է, հոսպիտալացված է 3 քաղաքացի, 158 քաղաքացի դուրս է գրվել:
Կարդալ ավելին »Նորք-Մարաշում կկանաչապատվի մոտ10 հա տարածք. Ավինյան
Նորք-Մարաշ վարչական շրջանում կկանաչապատվի շուրջ 10 հա տարածք: Գործընթացն իրականացնելու համար մասնագիտական խումբն այժմ ուսումնասիրություն է իրականացնում բարդ տեղանքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ տարածքում կանցկացվի ոռոգման նոր համակարգ: «Նորք-Մարաշի լանջին գտնվող համայնքային հողերի վրա իրականացնելու ենք միմիայն կանաչապատում: Եվ որևէ շինարար մեր տարածքում որևէ բան չպետք ...
Կարդալ ավելին »Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը
Գեղարքունիքի մարզում ամառային զորակոչը մեկնարկեց հունիսի 26-ին՝ Մարտունի համայնքից։ Հայոց բանակի նորակոչիկներին հաջողություններ մաղթեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գևորգ Մխեյանը, Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Դավթյանը, Գեղարքունիքի մարզպետարանի և Մարտունու համայնքապետարանի աշխատակիցներ, նորակոչիկների ծնողները և հարազատները։ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Գեղարքունիքի ...
Կարդալ ավելին »