ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիները կսպասարկվեն նաև շաբաթ օրերին
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանումներում աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը: «Քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ խնդրում ենք կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ ...
Կարդալ ավելին »2023 թ․-ին երեխա ունեցող շուրջ 1652 ընտանիք օգտվել է բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից
2023 թվականի ընթացքում շուրջ 1652 շահառու ստացել է աջակցություն երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1 մլրդ 225 մլն դրամ։ Այս մասին տեղեկացնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Հիշեցնենք, որ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերն ուղղված են հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող (բերած) կամ անհատական բնակելի տուն կառուցելու ...
Կարդալ ավելին »Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած արտակարգ պատահարի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
2023 թվականիի հուլիսի 03-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։ Նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով: Դեպքի առթիվ ...
Կարդալ ավելին »Ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի 1-ին մեդալը նվաճել է Կարլեն Դավթյանը
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել:Մինչեւ 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարլեն Դավթյանը: Նա երկամարտում գրանցել է 181 կգ՝ պոկելով 80 եւ հրելով 101 կգ: Այս քաշային կարգում 187 կգ-ով հաղթող է դարձել բուլղարացի Ջան Ժարկովը: Մոլդովայում հանդես են գալու նաեւ Ժորա Գրիգորյանը եւ Սամվել Մարտիրոսյանը (61 կգ), Սերյոժա Բարսեղյանը (67 կգ), ...
Կարդալ ավելին »Meta-ն հայտարարել է Twitter-ի մրցակից սոցիալական հարթակի մեկնարկի օրը
Մարկ Ցուկերբերգի Meta ընկերությունը կմեկնարկի Իլոն Մասկին պատկանող Twitter ընկերության մրցակից հավելվածը հուլիսի 6-ին։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։ Հավելվածը կոչվում է Threads, և դրա նախնական պատվերներն արդեն հասանելի են Apple-ի սարքերի համար։ Threads-ը կլինի Instagram-ի հարթակի մի մաս և կապված կլինի հարյուր միլիոնավոր օգտահաշիվների հետ։ Ինչպես բնութագրում է ընկերությունը, այն իրենից կներկայացնի «տեքստի վրա հիմնված զրույցի հավելված»։ Հենց ...
Կարդալ ավելին »Արցախում կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները
2023թ. հունիսի 26-ին, ժամը.12.15-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի վարչական տարածքում ադրբեջանական զինված ուժերի մարտիկները ազգային ատելության շարժառիթով հրաձգային զինատեսակներից կրակոցներ են արձակել «ՅՈՒՄԶ» և «Բելառուս-82» տրակտորներով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն և Ապրես Միքայելի Գաբրիելյանների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը․ հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից։ Նշված նյութերով իրականացվում են քրեադատավարական ստուգումներ:
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպանը մեկնաբանել է Երասխում կառուցվող գործարանի տարածքում երկու երկրների դրոշների առկայության փաստը։ «ԱՄՆ-ն կողմ չէ անդրսահմանային հրաձգությանը, որը կարող է վտանգել որևէ քաղաքացիական անձի։ Մենք հայտարարել ենք, որ լուրջ մտահոգություն ունենք այդ առումով։ Մենք կոչ ենք անում, որ զորքերը երկու կողմերից հայելաձև հետ քաշվեն, որպեսզի նվազի նման միջադեպերի հավանականությունը, և հույս ունենք, որ կողմերը կարող են համաձայնության հասնել ...
Կարդալ ավելին »Երկրաշարժ ՀՀ տարածքում
Հուլիսի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 12:04-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 08:04-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է հյուսիսային լայնության 41.09⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Ղազանչի, ...
Կարդալ ավելին »Bloomberg․ Միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում առաջին տեղում է Իլոն Մասկը
Աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ 2023 թվականի առաջին կիսամյակում իրենց կարողությունն ավելացրել են 852 միլիարդ դոլարով։ Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսի յուրաքանչյուր անդամ վերջին վեց ամսվա ընթացքում օրական միջինը 14 միլիոն դոլար է վաստակել, ըստ Bloomberg-ի կազմած տվյալների։ Սա միլիարդատերերի համար լավագույն կիսամյակն է եղել 2020 թվականի երկրորդ կեսից ի վեր, քանի որ տնտեսությունը վերականգնվել է Covid-ի հետևանքով առաջացած անկումից: Վարկանիշային աղյուսակում առաջին ...
Կարդալ ավելին »