Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 392-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,163.2 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 6,068.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.3% և կազմել 1,344.8 տոննա։
Կարդալ ավելին »Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ...
Կարդալ ավելին »Հայաստանը վեց մրցանակ է ստացել «Գրքարվեստ» միջազգային մրցույթում
Մոսկվայում տեղի է ունեցել «Գրքարվեստ» 20-րդ միջազգային մրցույթը, որին ներկայացված էր 49 հրատարակություն ԱՊՀ 6 երկրից: «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Մինչև մրցույթի միջազգային փուլը՝ Հայաստանի ազգային գրադարանը ստեղծել էր հայաստանյան հանձնաժողով, որն ընտրել էր մրցույթին ուղարկվելիք գրքերը։ Միջազգային մրցույթի ժյուրիի հայաստանյան ներկայացուցիչը նշված գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն էր: Հայաստանը ...
Կարդալ ավելին »«Ֆլայ Արնան» դարձել է Հայաստանի միակ IOSA օպերատորը
Հայաստանի ազգային ավիաուղիներ «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դարձել է IOSA օպերատոր՝ ստանալով համաշխարհային ճանաչում ունեցող անվտանգության հավատարմագիր։ Ինչպես տեղեկանում ենք ավիաընկերության տարածած հաղորդագրությունից, «Ֆլայ Արնան» Հայաստանում առաջին և այս պահին միակ ավիաընկերությունն է, որը հաջողությամբ անցել է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) գործառնական անվտանգության աուդիտը (IOSA) և ստացել IOSA վկայական։ Երկու տարի վավերականությամբ այս վկայականը տրամադրվել է IATA աուդիտորների կողմից անցկացված աուդիտի արդյունքների ...
Կարդալ ավելին »ԿԽՄԿ-ի միջոցով 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։«Օգոստոսի 18-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ ...
Կարդալ ավելին »Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում ...
Կարդալ ավելին »Գործադիրը 2,6 մլրդ է հատկացրել միջպետական, հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների միջին նորոգման համար
«Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգում» միջոցառման կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում։ Միջոցառման շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 5 ավտոճանապարհների միջին նորոգման աշխատանքների համար կնքել է 2,624,260․8 հազ․ դրամ արժողությամբ պայմանագրեր: Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, նախատեսվում է ֆինանսավորվել ընդհանուր 60.7 կմ ճանապարհների միջին ...
Կարդալ ավելին »Ով է Թուրքիային հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստին
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 37 կանոնի համաձայն նիստին մասնակցեց նաև Թուրքիան, որն իր աջակցությունը հայտնեց Բաքվի դիրքորոշմանը: Այս կանոնը թույլ է տալիս Անվտանգության խորհրդի քննարկմանը հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող պետությանն առանց քվեարկելու իրավունքի, եթե քննարկվող հարցում շոշափվում են տվյալ երկրի շահերը: Հայաստանի ու Բաքվի մասնակցությունը նիստին ևս ապահովված էր այդ կանոնի համաձայն, գրում է Ամերիկայի ձայնը: Ո՞վ է այդ կանոնի ...
Կարդալ ավելին »Հայաստանը երրորդն է Վրաստան կատարած ուղևորությունների թվով
Հայաստանը 2023թ. երկրորդ եռամսյակում երրորդն է Վրաստան կատարված ուղեւորությունների թվով, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։ Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2023թ. երկրորդ եռամսյակում Վրաստանի տարածք է մտել 1,7 մլն օտարերկրացի ոչ ռեզիդենտ ճամփորդող՝ 57,4 տոկոսով ավելի, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։ 2023թ. երկրորդ եռամսյակում օտարերկրացիների թիվը հասել է 1,2 մլն մարդու, ինչը 58,1 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ