Ով է Թուրքիային հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համար 37 կանոնի համաձայն նիստին մասնակցեց նաև Թուրքիան, որն իր աջակցությունը հայտնեց Բաքվի դիրքորոշմանը: Այս կանոնը թույլ է տալիս Անվտանգության խորհրդի քննարկմանը հրավիրել խորհրդի անդամ չհանդիսացող պետությանն առանց քվեարկելու իրավունքի, եթե քննարկվող հարցում շոշափվում են տվյալ երկրի շահերը: Հայաստանի ու Բաքվի մասնակցությունը նիստին ևս ապահովված էր այդ կանոնի համաձայն, գրում է Ամերիկայի ձայնը:

Ո՞վ է այդ կանոնի համաձայն հրավիրել Թուրքիային, եւ ինչու չի հրավիրվել Իրանը, որի շահերը նույնպես շոշափվում են քննարկվող հարցերում։ Ավելին, «հայ-ազերբայդժանական կարգավորման» թիրախը ոչ միայն Հայաստանն է, այլեւ Իրանը, իսկ Բերձորի միջանցքի վերացումն ուղղված է նաեւ Իրանի հետ հայաստանի սահմանի ոչնչացմանը։

ԱՄՆ առաջարկում է Թուրքիայի միջնորդությունը «հայ-ազերբայդժանական կարգավորմանը», այն դեպքում, երբ Թուրքիան մասնակցել է Հայաստանի դեմ Արցախում ահաբեկչական պատերազմին, ըստ այդմ՝ հակամարտության կողմ է, եւ բացահայտ պաշտպանում է Բաքվի դիրքորոշումը։

Իր հերթին, Թուրքիան Մոսկվա-Բաքու-Երեւան «եռակողմ» ձեւաչափում Մոսկվայի կողմից ներգրավված է Ակնայի համատեղ հետախուզական կենտրոնում եւ գործում է Մոսկվայի հետ համատեղ պայմանավորվածությունների շրջանակում․ դա հաստատված է Մոսկվայի ու Անկարայի պաշտոնական ամենաբարձր մակարդակով հայտարարություններում։

նյութի աղբյուրը՝ lragir.am

ajax-loader