Օգոստոսի 16-ին հանրապետության առանձին վայրերում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսային քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Երեկոյան ժամերին Արմավիրի մարզում, Կոտայքի նախալեռներում եւ Արագածոտնում քամին կուժեղանա՝ 17-21 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, քամին կուժեղանա ՝17-21 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը․ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարությունը X-ի իր էջում շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի իշխանությանն ու ժողովրդին Անկախության 78-րդ օրվա առիթով: «Մեր ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ենք հղում Հնդկաստանի մեր բարեկամներին Անկախության 78-րդ օրվա կապակցությամբ: Հայաստանը բարձր է գնահատում Հնդկաստանի հետ բազմակողմանի համագործակցության խորացումը և պատրաստ է նոր բարձունքների հասցնել երկկողմ հարաբերությունները»,- գրված է ուղերձում։
Կարդալ ավելին »Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ
2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Աղբյուրը նշում է, որ այս ցուցանիշը ցածր է 2023 թվականի հուլիսին արձանագրված զբոսաշրջային այցելություններից, երբ հանրապետություն էր այցելել 255706 զբոսաշրջիկ: Հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%): Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար – հունիս ամիսներին Հայաստան ...
Կարդալ ավելին »Հայաստանում տնտեսական ակտիվության աճը շարունակում է դանդաղել
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճը դանդաղել է մինչեւ տարեկան 10,4% (2023 թվականի նույն ժամանակահատվածի 11,4%-ից)։ Սակայն, ի տարբերություն նախորդ տարվա, աճի դրայվերների շրջանում ամրապնդվել է արդյունաբերության հատվածը: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, դա ուղեկցվում է արտահանման և ներմուծման աճի բարձր տեմպերի պահպանմամբ։ Դատելով վերջնական վիճակագրական հաշվետվության մեջ բացահայտված տեղեկատվությունից՝ արդյունաբերական արտադրության բարձր աճն այլևս ...
Կարդալ ավելին »Վրաստանը մտադիր է նոր մայրուղի կառուցել դեպի Հայաստան
Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում՝ դեպի Հայաստանի սահման ձգվող Ռուսթավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման նպատակով։ Այդ մասին հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվականը՝ հղում կատարելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարի համապատասխան հրամանին։ Վերջինիս համաձայն՝ նոր երթուղին, որն անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ, ունենալու է չորս գոտի, իսկ երկարությունը՝ մոտ 30 կիլոմետր, ներառյալ 11 կամուրջ և անցում։ Շինարարության արժեքը կկազմի 250 մլն ...
Կարդալ ավելին »Փարիզ-2024-ի մեդալային հաշվարկում Հայաստանը 66-րդն է. առաջատարն ԱՄՆ-ն է
Հայաստանի հավաքականի Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում 66-րդն է: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած 33-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ 15 մարզիկով և նվաճեց 4 մեդալ: Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ դարձան մարմնամարզիկ ԱրթուրԴավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, ծանրորդ Վարազդատ Լալայանը: Բրոնզ նվաճեց ըմբիշ Մալխաս Ամոյանը: Օլիմպիական խաղերի մեդալային ոչ պաշտոնական հաշվարկում առաջին տեղը գրավեց ԱՄՆ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բնակչության թիվը գերազանցել է 3 միլիոնը
Հայաստանի բնակչության թիվը 2024թ. հուլիսի 1-ի դրությամբ հասել է 3.057,8 մլն-ի՝ տարեկան կտրվածքով աճելով 3.8% – ով կամ 112.3 հազար մարդով (նախորդ տարվա 0.8% կամ 23.2 հազար մարդ աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Երևանի բնակչությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3,9%-ով կամ 42,6 հազար մարդով (մեկ տարի առաջվա 1% աճի դիմաց)՝ կազմելով 1,134 մլն մարդ: Այսպիսով, ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Վրաստանն ուսումնասիրում են գինեգործության ոլորտում գործակցության հեռանկարները
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գինու ազգային գործակալության տնօրեն Լևան Մեխուզլայի հետ։ Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Վրաստանի գինու գործակալության միջև համագործակցության հետ կապված հարցեր։ Նշենք, որ Հայաստանի Մաքսային ծառայության 2023 թվականի տվյալների համաձայն, հայկական կողմը Վրաստան է արտահանել 18.7 հազար լիտր գինի, ինչը 74.7 տոկոսով ավելի է ...
Կարդալ ավելին »Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը
2023 թվականին Հայաստանը մի քանի անգամ ավելացրել է ոսկու արտահանումն ու ներմուծումը (ներառյալ գալվանական փոշիացումը)։ Ինչպես վկայում են Հայաստանի Մաքսային ծառայության տվյալները, նախորդ տարի Հայաստանն արտահանել է 29 122,3 կգ ոսկի, ինչը 3,2 անգամ ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (2022 թվականի 2,3 անգամ աճի դիմաց) ։ Մաքսային արժեքն աճել է 4.3 անգամ ՝ կազմելով 1.8 մլրդ դոլար: Արտահանման հիմնական ...
Կարդալ ավելին »Հայաստանում Ֆրանսիայի դեպանատունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի պատվիրակությանը
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեպանությունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է դեսպանության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Սեպտեմբերին Բուր-լե-Վալանս մեկնելուց առաջ Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը», – նշել է դեպանատունը՝ հավելելով, որ երկու քաղաքները կնշեն իրենց եղբայրական կապերի հաստատման 20-ամյակը:
Կարդալ ավելին »
 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
			