2024 թվականի հուլիսին Հայաստան է այցելել 237 603 զբոսաշրջիկ։ Այդ մասին հաղորդել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
Աղբյուրը նշում է, որ այս ցուցանիշը ցածր է 2023 թվականի հուլիսին արձանագրված զբոսաշրջային այցելություններից, երբ հանրապետություն էր այցելել 255706 զբոսաշրջիկ:
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ամենաշատ զբոսաշրջային այցելությունները գրանցվել են Ռուսաստանից (42%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվար – հունիս ամիսներին Հայաստան է այցելել 964 հազար զբոսաշրջիկ, ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ցածր է 4 տոկոսով։ Միայն հունիսին զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 180,7 հազարը՝ տարեկան 8% աճով եւ մեկ ամսվա 9% անկման դեպքում: