Հայաստանն ու Վրաստանն ուսումնասիրում են գինեգործության ոլորտում գործակցության հեռանկարները

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի գինու ազգային գործակալության տնօրեն Լևան Մեխուզլայի հետ։

Վրաստանում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի և Վրաստանի գինու գործակալության միջև համագործակցության հետ կապված հարցեր։

Նշենք, որ Հայաստանի Մաքսային ծառայության 2023 թվականի տվյալների համաձայն, հայկական կողմը Վրաստան է արտահանել 18.7 հազար լիտր գինի, ինչը 74.7 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ընդ որում, մաքսային արժեքը նվազել է 19.7 տոկոսով՝ մինչեւ 49.7 հազար դոլար։

Ընդ որում, Վրաստանից Հայաստան է ներմուծվել 22 հազար լիտր գինի՝ տարեկան 1.8 տոկոս աճով ։ Ընդ որում, ներմուծվող գինիների մաքսային արժեքն աճել է 69.8%-ով՝ մինչեւ 86.6% հազար դոլար։

ajax-loader