Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեպանությունը հյուրընկալել է Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին նշված է դեսպանության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Սեպտեմբերին Բուր-լե-Վալանս մեկնելուց առաջ Թալինի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալվել է Ֆրանսիայի դեսպանատանը», – նշել է դեպանատունը՝ հավելելով, որ երկու քաղաքները կնշեն իրենց եղբայրական կապերի հաստատման 20-ամյակը: