Տնտեսություն

Հայաստանից էլեկրաէներգիայի արտահանումը կրճատվել է 8.6%-ով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,270.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.7%-ով։ Միևնույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 802.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 8.6%-ով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Ինչ կայանում է ներմուծմանը, ապա այն կրճատվել է 28.6%-ով և կազմել 76.4 մլն կՎտ ժամ։ Համադրելով վերանշյալ ցուցանիշները ստանում ենք, ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՀՆԱ-ն աճել է տարեկան 16,1 տոկոսով

Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023թ. առաջին կիսամյակում դանդաղել է  մինչև տարեկան 16,1% (2022թ. նույն ժամանակահատվածի 18,3% – ից)՝ գերազանցելով 3,9 տրլն դրամը կամ 10.1 մլրդ դոլարը:  Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ ՀՆԱ-ի եռամսյակային դինամիկան մինուսային էր միայն I եռամսյակում ՝ 36,3%, II եռամսյակում հասնելով դրական 16,5%-ի, ինչը կրկնել է 2022 թվականի եռամսյակային դինամիկան, երբ I եռամսյակի 36% անկմանը ...

Կարդալ ավելին »

ՌԴ-ից Հայաստան բնական գազի ներմուծումն աճել է 6,1%- ով, հեղուկ գազինը՝ մի քանի անգամ

2022 թվականին Հայաստան բնական գազի ներմուծումն ավելացրել է 6,4 տոկոսով ՝ մինչև 2 965 818,1 խմ, ներմուծված բնական գազի մաքսային արժեքի 9,6 տոկոսով աճի դեպքում ՝ կազմելով 504,8 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները, որոնց համաձայն, Հայաստանն ավանդաբար բնական գազ է ներկրում ՌԴ – ից (87,7%) և Իրանից (12,1%): Մասնավորապես, Ռուսաստանից ստացվել է 2 599 599.8 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,163.2 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 6,068.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.3% և կազմել 1,344.8 տոննա։

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը թարմացրել է երկակի և ռազմական նշանակություն չունեցող ապրանքների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ թարմացվել է երկակի եւ (կամ) ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկը: ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Մաքսային գործի կազմակերպմանն առնչվող տեղեկություն» բաժնի «Տեղեկատվություն մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների արգելքների եւ սահմանափակումների վերաբերյալ» ենթաբաժնում, հրապարակվել է թարմացված ցանկը, որը ձեւավորվել է մի շարք տարիների ուսումնասիրությունների արդյունքում։ Նշվում է, որ ցանկում ներառված է 35 729 ապրանքատեսակ:

Կարդալ ավելին »

Հայաստանում հրուշակեղենի գործարան է կառուցվում․ կստեղծվի մինչև 1500 աշխատատեղ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է «Wellar group LLC» ընկերության նոր կառուցվող հրուշակեղենի գործարան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարանի արտադրության տնօրեն Սերգո Իրիցյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, որը հագեցած է եվրոպական առաջատար ընկերություններից ներմուծված նոր սերնդի սարքավորումներով ու հոսքագծերով: Առաջիկայում նախատեսվում է գործարանի առաջին հերթի գործարկումը։ Կստեղծվի մինչև 1500 նոր աշխատատեղ. ընթացիկ աշխատանքներում ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ի հարկային ոլորտի աշխատանքները՝ 1-ին կիսամյակում

2023թ. հունվար-հունիս ամիսներին հարկային մարմնի կողմից իրականացվել է ավելի քան 15.9 հազար ստուգում եւ ուսումնասիրություն՝ 16.8 %-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանից: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ առաջադրվել է շուրջ 19.5 մլրդ դրամի լրացուցիչ պարտավորություն՝ 27 %-ով ավելի 2022 թ. համադրելի ցուցանիշից: Վերլուծական եւ ընթացիկ հսկողական աշխատանքների արդյունքում կատարվել են շուրջ 14.0 մլրդ դրամի հարկային պարտավորությունների նախնական հաշվարկներ: ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ցեմենտի արտադրությունն աճել է 41,7%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 604.0 հազար տոննա ցեմենտ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 41,7%-ով։ Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 11.1%-ով և կազմել 54,456.3 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալներն աճել են 66.1%-ով և կազմել 898,840.1 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է 4.3%-ով և կազմել 17,054.0 տոննա։ Կրի արտադրությունն աճել ...

Կարդալ ավելին »

ԵԱԶԲ-ն պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) առաջին անգամ պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ եռամյա թողարկման անվանական ծավալը կազմում է մինչեւ $ 30 մլն, պարտատոմսի անվանական արժեքը՝ $ 1000: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Հայտերի հավաքագրումն իրականացվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որը հանդիսանում է թողարկման կազմակերպիչ։

Կարդալ ավելին »

Տարածքային կառավարման նախարարն ու Իրանի դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։  Ինչպես տեղեկացանք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարը ողջունել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել հայաստանյան առաքելության ընթացքում։ Երկուստեք կարևորվել է հայ-իրանական ջերմ, բարեկամական հարաբերությունները և այն խորացնելու անհրաժեշտությունը։ «Ուրախալի է փաստել, որ մեր ...

Կարդալ ավելին »
ajax-loader