Հայաստանից էլեկրաէներգիայի արտահանումը կրճատվել է 8.6%-ով

ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 4,270.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշից պակաս է 2.7%-ով։

Միևնույն ժամանակահատվածում ՀՀ-ից արտահանվել է 802.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 8.6%-ով ցածր է 2022թ.-ի ցուցանիշից։ Ինչ կայանում է ներմուծմանը, ապա այն կրճատվել է 28.6%-ով և կազմել 76.4 մլն կՎտ ժամ։

Համադրելով վերանշյալ ցուցանիշները ստանում ենք, որ 2023թ.-ի առաջին կիսամյակում ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սպառումը նվազել է 2%-ով։

ajax-loader