ԵԱԶԲ-ն պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) առաջին անգամ պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։

ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ եռամյա թողարկման անվանական ծավալը կազմում է մինչեւ $ 30 մլն, պարտատոմսի անվանական արժեքը՝ $ 1000: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով։

Հայտերի հավաքագրումն իրականացվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որը հանդիսանում է թողարկման կազմակերպիչ։

ajax-loader