Tag Archives: պարտատոմս

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղաբաշխվել է մոտ 127 մլրդ դրամի պարտատոմս

Ապրիլին Հայաստանի ֆոնդային բորսայի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է շմոտ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 47%-ով: Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ մոտ 24․5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում գրանցվել է առեւտրի ծավալի 43% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ...

Կարդալ ավելին »

Պետական պարտատոմսերի աճուրդ՝ 35 մլրդ դրամ ծավալով

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է: «Սա վկայում է ...

Կարդալ ավելին »

Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված մոտ 1 տրիլիոն դրամի 65 տոկոսը ներդրվել է ՀՀ պետական պարտատոմսերում. ԿԲ փոխնախագահ

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը ներկայացրեց, թե որ ճյուղերում են ներդրվում կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները։ Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանին՝ կապված կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարների ներդրումների ուղղությունների հետ։  Արմեն Նուրբեկյանը նշեց, որ Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի ներդրումները հիմնականում բաժանվում են երեք խոշոր մասերի. մոտ 65 տոկոսը ներդրվում է ...

Կարդալ ավելին »

Ֆոնդային բորսա․ տեղաբաշխվել է 48,1 մլրդ դրամի պարտատոմս

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։ Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,8 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել ...

Կարդալ ավելին »

ԵԶԲ պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում

Հոկտեմբերի 26-ից Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) անվանական արժեկտրոնային պարտատոմսերը առաջին անգամ կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմնական (Abond) ցուցակում: Տեւական ընդմիջումից հետո Հայաստանի ֆոնդային բորսայում սրանք առաջին միջազգային պարտատոմսերն են։ ԵԶԲ-ն Հայաստանի ֆոնդային բորսայում կցուցակի շուրջ $20 մլն ընդհանուր անվանական ծավալով, $1000 անվանական արժեքով, 36 ամիս շրջանառության ժամկետով եւ տարեկան 6% տոկոսադրույքով 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմսեր։ Դրանցով թույլատրվել է ...

Կարդալ ավելին »

ԵԱԶԲ-ն պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) առաջին անգամ պարտատոմսեր կթողարկի Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ ԵԱԶԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ եռամյա թողարկման անվանական ծավալը կազմում է մինչեւ $ 30 մլն, պարտատոմսի անվանական արժեքը՝ $ 1000: Արժեկտրոնային ժամկետը կկազմի 6 ամիս՝ տարեկան 6% արժեկտրոնային տոկոսադրույքով։ Հայտերի հավաքագրումն իրականացվում է 2023 թվականի օգոստոսի 15-ից օգոստոսի 31-ը «Արդշինբանկ» ՓԲԸ-ի միջոցով, որը հանդիսանում է թողարկման կազմակերպիչ։

Կարդալ ավելին »

Կայացել են ավելի քան 31,6 մլրդ դրամի պետական պարտատոմսերի աճուրդներ

Հայաստանի ֆոնդային բորսայում օգոստոսի 8-ին տեղի են ունեցել ավելի քան 31,6 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։ Ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN60294284 տարբերակիչ ծածկագրով եւ 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 30 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ մոտ 30 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 102 մլրդ դրամ: Աճուրդի միջին ...

Կարդալ ավելին »
ajax-loader