Ֆոնդային բորսա․ տեղաբաշխվել է 48,1 մլրդ դրամի պարտատոմս

Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի են ունեցել 48,1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման եւ հետգնման աճուրդներ։

Հայաստանի ֆոնդային բորսայից հայտնել են, որ AMGN36294269 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 15 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,8 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.6992%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 9% է:

Ինչպես նաեւ AMGB1129A332 տարբերակիչ ծածկագրով եւ 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 40 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ ավելի քան 21,9 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 36,2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.8531%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9.60%:

Հոկտեմբերի 30-ին AMGB2029A374 տարբերակիչ ծածկագրով եւ 20 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 15 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 11,2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ ավելի քան 23,2 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 10.8570%, արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 12.50%:

«Սա վկայում է ֆինանսական շուկայի կայունության, գրավչության եւ ՀՀ պետական պարտատոմսերի նկատմամբ վստահության պահպանման մասին»,- ասված է հաղորդագրությունում:

Պետական պարտատոմսեր հնարավոր է ձեռք բերել ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առեւտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

ajax-loader