Ոսկու գինը Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) սակարկությունների ընթացքում թարմացրել է իր պատմական առավելագույն ցուցանիշը՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 2500 դոլարի։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Թանկարժեք մետաղի գին մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմել է 2501 դոլար (+1,65 %)։ Այնուհետև ոսկու արժեքի աճն արագացրել է՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2502 դոլարի (+1,56%)։ Ուշագրավ է, որ մինչ ...
Կարդալ ավելին »In Slider
Օդի ջերմաստիճանի նկատելիորեն կբարձրանա՝ չնայած կարճատև անձրևներին
Օգոստոսի 2-ին առավելապես գիշերը և երկրորդ կեսին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի նկատելիորեն կբարձրանա։ Ինչպես «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնել են՝ Երևանում գիշերը երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև ...
Կարդալ ավելին »Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել, քաղաքական որոշում է պետք. Ռուստամ Բադասյան
Մարգարայի անցակետը վաղուց պատրաստ է սպասարկել երրորդ երկրների քաղաքացիներին ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ Հարցին՝ երբվանի՞ց անցակետը կսպասարկի, վերջինս նկատեց, թե դրա համար քաղաքական որոշում է անհրաժեշտ։ «Մաքսակետն այսպես, թե այնպես պետք է կառուցվեր ու կառուցվել է։ Եղել է նախնական պայմանավորվածություն, դրա շրջանակներում մենք ...
Կարդալ ավելին »Կառավարությունը խաղող մթերող կազմակերպություններին կսուբսիդավորի
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց, որը պայմանավորված է Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի պայմանները բարելավելու և տնտեսավարողների կողմից 2024-ի խաղողի մթերումներ իրականացնելու նպատակով վարկեր ներգրավելու համար անհրաժեշտ ապահովման միջոցների չբավարարող մասի համար բյուջետային երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությամբ։ Ծրագրի շրջանակներում 2021-2022 թթ խաղողի և պտուղբանջարեղենի, իսկ 2023 թվականին խաղողի մթերումների գործընթացներում առկա խնդիրները մեղմելու ...
Կարդալ ավելին »Սպասված ու կարևոր․ «Հանքագործ և մետալուրգ» հանդեսի վերահրատարակումը՝ մասնագետների գնահատմամբ․ ejc
Գրեթե տասը տարվա դադարից հետո լույս է տեսել «Հանքագործ և մետալուրգ» հանդեսը, գրում է ejc– ը։ Գերակա համարվող հանքարդյունաբերության ոլորտի մասնագիտական հանդեսի վերահրատարակումը փորձագետների գնահատմամբ պահանջված էր։ Վերահրատարկված առաջին հանդեսում ամփոփված են ոլորտի ներկայի ու ապագայի նկատմամբ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի, ՏԿԵՆ փոխնախարար Հովհաննես Հարությունյանի, ինչպես նաև գիտության ու կրթության ոլորտի ճանաչված մասնագետների տեսակետներն ու գնահատականները, ...
Կարդալ ավելին »Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները` 914․1 մլրդ դրամ
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2024թ․-ի մայիսի դրությամբ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ընդամենը ակտիվները կազմել են 914,104 մլն դրամ։ Մասնավորապես հավասարակշռված ֆոնդերի ակտիվները կազմել են 10,237 մլն դրամ, պահպանողական ֆոնդերինը՝ 896,541 մլն դրամ և կայուն եկամտային ֆոնդերինը՝ 7,326 մլն դրամ։ Զուտ ակտիվների արժեքը (NAV) կազմել է 908,586 մլն դրամ։ Դրամական միջոցները և ավանդները կազմել են 186,993 մլն դրամ։ Պարտատոմսերը կազմել են 431,809 մլն դրամ։ Մասնավորապես ՀՀ պետական պարտատոմսերը կազմել ...
Կարդալ ավելին »Գնաճը կազմել է 0.8 տոկոս. տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են
2024 թվականի երկրորդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է պահպանվել նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում՝ հունիսին կազմելով 0.8%: 12-ամսյա բնականոն գնաճը մնացել է անփոփոխ՝ հունիսին կազմելով 0.0%: Այդ մասին տեղեկանում ենք ԿԲ-ից: 2024 թ-ի երկրորդ եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են: Համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն գործընկեր երկրներում կոշտ գներով բնութագրվող ապրանքների և ծառայությունների ...
Կարդալ ավելին »Սպասվում են կարճատև անձրևներ
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում հուլիսի 31-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հարավ-արևմտյան՝ 18-23 մ/վրկ արագությամբ։ Երեկոյան ժամերին նաև Արմավիրի մարզում՝ Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայգոսհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա ...
Կարդալ ավելին »Fitch Ratings-ը հաստատել է ՀՀ վարկային վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ
Fitch Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը BB մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ: Այդ մասին ասվում է վարկանիշային գործակալության կայքում հրապարակված զեկույցում։ Շարունակական բարձր աճ Հայաստանի տնտեսական աճին շարունակում են նպաստել Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից ներգաղթյալները: Իրական ՀՆԱ-ն 2023 թվականին աճել է 8,7% – ով և տարվա առաջին եռամսյակում մնացել է ուժեղ՝ 9,2%-ի մակարդակում։ Ակնկալվում ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվության աճն էական ցածր է տարեսկզբի ցուցանիշներից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-հունիս ամիսներին։ Այսպես՝ ՀՀ տնտեսական ակտիվության աճն էականորեն ցածր է տարեսկզբի ցուցանիշներից, իսկ հաջորդ ամիսներին կարող է առավել դանդաղել: Հունիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7.1%, որը թեև բարձր է մայիսի ցուցանիշից, սակայն տարեսկզբի ցուցանիշների համեմատ էականորեն ավելի ցածր է: Ինչպես նախկինում նշում էինք, տարեսկզբի, ինչպես նաև նախորդ տարվա վերջի բարձր ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ