In Slider

ԵՊՀ-ի և «Լիդիան Արմենիայի» միջև կնքվել է գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ստորագրել են մտադրությունների հուշագիր՝ միավորելու իրենց ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում որակյալ մասնագետներ պատրաստելու, գիտահետազոտական համատեղ աշխատանքներ ու կրթագիտական այլ ծրագրեր իրականացնելու համար։ Հուշագրի շրջանակում կողմերը համատեղ կազմելու են աշխատակիցների որակավորման բարձրացման ծրագրեր, կատարելու են փորձարարական, գիտական, հետազոտական ու կրթական աշխատանքներ, կազմակերպելու են կառուցվածքային առանձին ...

Կարդալ ավելին »

Նման պրոցեսների մեջ մտնելուց առաջ թող մտածեն իրենց, ապագա սերունդների և Հայաստանի մասին

«Հրապարակն» անդրադարձել է Հայաստանի վերաբերյալ արտասահմանյան կազմակերություների կողմից էկոլոգիական տվյալներ հավաքագրելուն, որն իրականացվում է պետությանը ոչ պատշաճ տեղեկացնելով և կասկածելի պայմաններում։ Ստորև մեջբերում ենք նյութն ամբողջությամբ․ «Հայաստանի արդյունաբերական շրջաններում քիմիական աղտոտվածության հետազոտություններ իրականացնելու համար 2018-ից չեխական ARNIKA կազմակերպության փորձագետները «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի հետ տարիներ շարունակ մեր երկրի վերաբերյալ էկոլոգիական վիճակի հետ կապված տվյալներ են ...

Կարդալ ավելին »

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում հունվարի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում, 13-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան, հովտային շրջաններում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։  Հունվարի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վ, հունվարի 12-ին, 13-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 13-ի ցերեկը ...

Կարդալ ավելին »

«Սպասված հանդիպում» Վարդան Ջհանյանի հետ․ տեսանյութ

«Սպասված հանդիպում» հաղորդման հյուրը Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն է։ Զրույցն ամբողջությամբ՝ ներկայացվող տեսանյութում․

Կարդալ ավելին »

Ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման համար կնախատեսվեն խրախուսական նորմեր. ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանել է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենսդրական փաթեթը, որի ընդունմամբ ճանապարհային երթևեկության կանոնների մի շարք խախտումների տուգանքների վճարման կապակցությամբ կնախատեսվեն խրախուսական նորմեր։ Պարզաբանման մեջ նշված է. «Գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ում փոխադարձ կճանաչվեն գիտական աստիճանները

Հայաստանի ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրի վավերացմանը: Համաձայնագիրը վավերացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին: Այն ստորագրվում է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների մակարդակով: «Համաձայնագրի վավերացմամբ կկարգավորվի ...

Կարդալ ավելին »

Հայաստանից ադամանդի արտահանումն աճել է

Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 30%-ով ավելի շատ ադամանդ, քան 2022-ին: 2021-ին ստեղծվել է «Հայ-Ալմաստ» ընկերությունը, որը հումքի կոնսոլիդատոր է ադամանդ արտադրողների համար: «Հայ-Ալմաստը» 58 միլիոն դոլարի հումք է ներգրավել և տրամադրել արտադրողներին: Աճում են ադամանդի թե՛ արտադրական, թե՛ արտահանման ծավալները: Զարգանում է նաև ոսկերչությունը: Նախատեսվում է նաև ոսկու վերարտահանման պետական տուրք սահմանել:

Կարդալ ավելին »

Հայաստան զբոսաշրջային այցելերն աճել են 39%-ով

2023 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն Հայաստան, ինչը 39%-ով ավելի է 2022 թվականի համեմատ: Ինչպես հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։ Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ նախարարության, լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր

Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ...

Կարդալ ավելին »

Masdar. ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Վրաստանում

«Գարդաբանիում նոր արեւային էլեկտրակայանը կնվազեցնի կախվածությունը ներմուծումից եւ կդիվերսիֆիկացնի էլեկտրաէներգիայի մատակարարման տեղական աղբյուրները, կնպաստի վերականգնվող էներգիայի եւ կլիմայի փոփոխության հետ կապված նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեն։ Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 96 ՄՎտ։ Ծրագրի արժեքը գնահատվում է $87 միլիոն։ Masdar-ը Հայաստանում իրականացնում է 200 ՄՎտ հզորությամբ արեւային «Այգ-1» ...

Կարդալ ավելին »
ajax-loader