Հայաստան զբոսաշրջային այցելերն աճել են 39%-ով

2023 թվականի հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն Հայաստան, ինչը 39%-ով ավելի է 2022 թվականի համեմատ:

Ինչպես հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից, 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։

Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը, ըստ նախարարության, լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.`111 հազար):

ajax-loader