In Slider

Սաուդյան Արաբիան նվազեցրել է նավթի գները բոլոր տարածաշրջաններում

 Սաուդյան Արաբիայի պետական ​​Saudi Aramco ընկերությունը նվազեցրել է Arab Light տեսակի նավթի փետրվարյան մատակարարումների գները բոլոր տարածաշրջաններում՝ պահանջարկի նվազման ֆոնին: Այդ մասին հաղորդել է Bloomberg-ը: Գործակալության տվյալներով՝ ասիական շուկաներ մատակարարումների համար գինը մեկ բարելի դիմաց նվազել է 1,5-2 դոլարով։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրածովյան տարածաշրջանի և Հյուսիսային Ամերիկայի համար: Նշվում է, որ փետրվարին և մարտին նավթի սպառման նվազում ...

Կարդալ ավելին »

Ջերմ շաբաթ․ օդը կտաքանա 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում հունվարի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին և 12-ին՝ առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ արևմտյան 3-7մ/վ, հունվարի 9-ին` 20-25մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 8-10-ի ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար

Կառավարությունը միջազգային մրցույթ կհայտարարի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թվային համակարգի ստեղծման համար։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել բոլոր մասնավոր ընկերությունները։ «Կլինի որակավորման փուլի մրցույթ, որի արդյունքում կստեղծվի կարճ ցուցակ, որից հետո կհայտարարվի հիմնական առաջարկի փուլը։ Առաջարկի փուլում կարճ ցուցակի ընկերությունները մանրամասն կներկայացնեն իրենց ծրագրերն ու ...

Կարդալ ավելին »

Այսուհետ 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ բանկից

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 28-ի նիստի ժամանակ։ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պարզաբանել է, որ նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ...

Կարդալ ավելին »

ՀՀ տնտեսական աճն ամենաբարձրն է ԵԱՏՄ-ում

ԵՊՀ Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի կարծիքով՝ Սանկտ Պետերբուրգում կայացած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը կարևոր իրադարձություն էր եվրասիական ինտեգրացիոն տարածքի երկրների, մասնավորապես՝ ՀՀ-ի համար, որովհետև Հայաստանի ԵԱՏՄ-ին գնալով ավելի ու ավելի կարևոր հանգամանք է դառնում երկրի տնտեսական զարգացման համար։Սաֆարյանը «ՀՀ-ն ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործընթացի ընթացիկ արդյունքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսում նշեց, որ իրենց ակումբի ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում էական կբարձրանա ավտոկայանատեղերի վճարը․ ավագանին ընդունեց նախագիծը

Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիների վճարի բարձրացման նախագծն ընդունվեց: Նախագիծն ընդունվեց  32 կողմ, 3 դեմ ձայներով: «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը, «Հանրապետություն», «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները կողմ քվեարկեցին:   Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ բոլոր առաջարկները կայանատեղիների, կարմիր գծերի և  կիրակի օրը դրանք անվճար դարձնելու վերաբերյալ կքննարկվեն  փետրվարին:  Երևանի ավագանու կողմից ընդունված նախագծով 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանան վճարովի ...

Կարդալ ավելին »

ԶՊՄԿ-ն Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքի համար հայտարարում է մրցույթ

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքների իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։ 2024 թվականի ընթացքում 4,6 մլն տոննա ծավալով պայթեցված լեռնային զանգվածի և դատարկ ապարների հին լցակույտերի բեռնումը և 3,26 կմ միջին հեռավորության վրա տեղափոխումը ապահովելու համար լեռնային և հորատապայթեցման աշխատանքների փորձ ունեցող ընկերություններին ԶՊՄԿ-ն առաջարկում է մասնակցել մրցույթին։ Լեռնային զանգվածի բեռնումը և տեղափոխումը պետք է իրականացվի մրցույթում հաղթած ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ու ԵՊՀ-ի միջև կկնքվի գործակցության հուշագիր

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն օրերս հյուրընկալել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանին, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանին, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ու միությունում նրա խորհրդական Հայկ Ակարմազյանին։ Այդ մասին ռեկտորը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։ «Մեր գործընկերներին ներկայացրել եմ ԵՊՀ-ում տարբեր ուղղություններով իրականացվող բարեփոխման ծրագրերն ու նախաձեռնությունները և նրանց հետ քննարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին 9.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ: Այդ մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.1 տոկոսով: Շինարարության ծավալը 2023-ի 11 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 15.6 տոկոսով: Առևտրի շրջանառությունում հունվար-նոյեմբերին 2022-ի հունվար-նոյեմբերի նկատմամբ  ...

Կարդալ ավելին »

2024-ին Երևանի քաղաքապետարանը 200 նոր ավտոբուս կգործարկի

Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել  հանրային տրանսպորտի շարժակազմը: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր ...

Կարդալ ավելին »
ajax-loader