2024-ին Երևանի քաղաքապետարանը 200 նոր ավտոբուս կգործարկի

Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել  հանրային տրանսպորտի շարժակազմը:

Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր տրամաբանության մաս են»,- ասաց նա:

Ավինյանն ընդգծեց, որ Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ անելու է, որպեսզի հանրային տրանսպորտից օգտվող մարդուն ապահովի լավագույն պայմաններով:

ajax-loader