Tag Archives: քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով

Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   «Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն անդրադարձավ օդի որակին

Ընթացիկ տարվա փետրվարին օդի որակի միջինացված  ցուցանիշները գտնվել են չափավոր, իսկ եղանակային պայմաներից ելնելով՝ լավ կամ չափավոր միջակայքում: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում  տեղեկացրեց Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը՝ ներկայացնելով 2025 թվականի փետրվար ամսում օդի որակի չափման սարքերից ստացված տվյալները: Երևան քաղաքում գտնվող շինհրապարակներում տեղադրված 165 կայաններից ստացված տվյալների համաձայն՝ փետրվար ամսվա համար օդի որակի ինդեքսի միջինացված ...

Կարդալ ավելին »

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը պատրաստ է. քաղաքապետարան

Արդեն պատրաստ է Երեւանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի շինարարության նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը։ Այս մասին փետրվարի 24-ին հրավիրված ասուլիսում հայտնել է Երեւանի փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ փաթեթը եւ վերանայված պետական ​​ներդրումային ծրագիրը պետք է ստորագրի քաղաքապետը։ Այնուհետեւ դրանք կուղարկվեն համալիր փորձաքննության։ «Այնուհետեւ պաշտոնական մեկնարկ կտրվի ֆինանսավորման շուրջ բանակցություններին»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։ Ավելի վաղ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ մինչեւ 2025թ. վերջ կորոշվի «Աջափնյակ» կայարանի կառուցապատողը։ Ավելին, 2026թ., ըստ ծրագրի, պետք է սկսվեր բուն շինարարությունը։

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու ուղղությամբ աշխատանքներ է ձեռնարկել

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում նախապատրաստական աշխատանքներ են տարվում փետրվարի 20-ին կանխատեսվող ձյան տեղումներին պատրաստ լինելու նպատակով: Այդ մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի փետրվարի 17-ի գործակարգավարական նիստում:  «Պետք է համայնքը պատրաստ լինի ամբողջ ծավալով: Երևանի ավագանու սահմանած կարգով անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման, ձմռան ամիսներին էլ ձյան ու սառույցի կուտակումներից մայթերը մաքրելու գործում պատասխանատու ...

Կարդալ ավելին »

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ. Գործը քննում է հակակոռուպցիոն կոմիտեն

Ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքապետարանը համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ օրենքով սահմանված ընթացակարգերին աջակցելու նպատակով»,- նշել է նա: Հակակոռուպցոին կոմիտեից հայտնեցին, որ քննչական գործողությունները կատարվում են հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում, կան ձերբակալված անձինք՝ այդ թվում քաղաքապետարանի պաշտոնյաներ։ Նախաքննության շահերից ելնելով՝ այլ տվյալներ չհայտնեցին։

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը բանակցում է 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու շուրջ

Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին նախատեսում է ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ են վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։ Այս քայլերը հնարավորություն կտան էլ ավելի բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման որակը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Քաղաքապետը նշել է. «Սիրելի՛ երևանցիներ, շատերդ տեղյակ եք, որ նախորդ տարի ...

Կարդալ ավելին »

Վթարային շենքերի 57 ընտանիք վերաբնակեցվել է, 5 ընտանիք չի համաձայնել Երևանի քաղաքապետարանի առաջարկած պայմաններին

Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի 10 և 10/1 վթարային շենքերի 57 ընտանիք  վերաբնակեցվել են՝ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման և առկա բնակարանային ֆոնդից բնակարանների տրամադրման միջոցով։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը։ «Նշված շենքերում մնացել է 5 ընտանիք, որոնք չենբ համաձայնել մեր կողմից ներկայացված պահանջներին և ներկայացրել են ոչ ...

Կարդալ ավելին »

Մանկապարտեզներին սննդի մասով պահանջները խիստ են լինելու. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանն էականորեն ավելացրել է վերահսկողությունը մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակի նկատմամբ։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։   «Մեզ համար շատ կարևոր է, թե ինչ սնունդ է մատակարարվում մեր մանկապարտեզներին։ Այս առումով ուզում եմ տեղեկացնել բոլոր մատակարարներին, որոնք տարիներ շարունակ ինչ-որ մի տրամաբանությամբ գործել և աշխատել են։ Ուզում եմ ասել, որ այլևս այդ տրամաբանությունները չեն ...

Կարդալ ավելին »

Քաղաքապետարանը Երևանի լավագույն կամավորների պարգևատրմանը մասնակցելու հայտեր է ընդունում

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչությունը 2024թ. դեկտեմբերի 5-ին՝ Կամավորների միջազգային օրվան նվիրված, Երևան համայնքի լավագույն կամավորների պարգևատրման միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդունում է Երևան քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, բուհերի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչ հանդիսացող, վերջին երեք տարիներին տարբեր ոլորտներում առավել ակտիվ կամավորական գործունեությամբ հանդես եկած երիտասարդ թեկնածուների (16-35 տարեկան) հայտեր:  Քաղաքապետարանից հայտնում են, որ ներկայացված հայտերն ուսումնասիրվելու ...

Կարդալ ավելին »

237 կմ ջրագիծ և կոյուղագիծ․ կլուծվի 14400 բաժանորդի խնդիր․ քաղաքապետարան

Երևանում 2024-2025թթ․ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Պետություն-համայնք – «Վեոլիա ջուր» գործակցությամբ իրականացվող ծրագրերի վերջնարդյունքում Երևանում ընդհանուր առմամբ շուրջ 14400 բաժանորդի խնդիր կլուծվի:

Կարդալ ավելին »
ajax-loader