Երևանի քաղաքապետարանը կգործակցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում:

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ իրենց ծրագրերն առաջնահերթորեն միտված են քաղաքացիների համար անվտանգ ու հարմարավետ ուղևորափոխադրում ապահովելուն:

2023թ. ընդհանուր առմամբ ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից:

ajax-loader