Tag Archives: Հարավկովկասյան երկաթուղի

Երևանի քաղաքապետարանը կգործակցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:  Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ...

Կարդալ ավելին »

421,5 հազար ուղևոր․ «Հարավկովկասյան երկաթուղին» 7,1%-ով ավելի փոխադրում է կատարել

2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) փոխադրել է 421.5 հազար ուղեւոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1%-ով: ՀԿԵ-ից հայտնել են, որ մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղեւոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7%-ով, իսկ միջազգային հաղորդակցության (Երեւան-Թբիլիսի-Երեւան, Երեւան-Բաթումի-Երեւան) մասով պատկերը հետեւյալն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղեւոր նախորդ տարվա նկատմամբ 3%-ի աճով: Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային ...

Կարդալ ավելին »

2023-ին ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը 2 մլրդ 90 մլն դրամ է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ներդրումային ծրագրի շրջանակում ավարտվում է 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ ՀԿԵ-ից հայտնել են, որ միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաեւ Երեւանի 14,3 կմ ճանապարհահատվածները: Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 ...

Կարդալ ավելին »

Գնացքի և բեռնատարի բախման հետևանքով տուժել է 3 մարդ  

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) Գյումրի-Երևան երթուղով երթևեկող էլեկտրագնացքը ապրիլի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, բախվել է երկաթուղային գծերը չպարզված կարգով հատող FAW  մակնիշի բեռնատարին: Ինչպես տեղեկացնում է ընկերությունը, բախման հետևանքով տուժել են բեռնատարի վարորդը և ուղևորը, ինչպես նաև ՀԿԵ-ի  ուղևորը: «Քարակերտ-Դալարիկ հատվածի չհսկվող անցումում տեղի ունեցած բախման հետևանքով էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից և զգալի վնաս է հասցվել ընկերությանը, որի չափը ...

Կարդալ ավելին »
ajax-loader