421,5 հազար ուղևոր․ «Հարավկովկասյան երկաթուղին» 7,1%-ով ավելի փոխադրում է կատարել

2023 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը (ՀԿԵ) փոխադրել է 421.5 հազար ուղեւոր, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի է 7.1%-ով:

ՀԿԵ-ից հայտնել են, որ մերձքաղաքային հաղորդակցությունում փոխադրվել է 398 հազար ուղեւոր, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 7.7%-ով, իսկ միջազգային հաղորդակցության (Երեւան-Թբիլիսի-Երեւան, Երեւան-Բաթումի-Երեւան) մասով պատկերը հետեւյալն է՝ փոխադրվել է 53,5 հազար ուղեւոր նախորդ տարվա նկատմամբ 3%-ի աճով:

Հաշվետու ժամանակահատվածում ՀԿԵ-ն միջազգային փոխադրումների եւ մերձքաղաքային ճեպընթաց փոխադրումների տոմսերի առցանց գնման հնարավորությանը զուգընթաց ընձեռել է նաեւ մերձքաղաքային բոլոր էլեկտրագնացքների առցանց տոմսերի ձեռքբերման հնարավորություն: Բացի այդ, Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարանում ներդրվել է պահատուփերի տրամադրման ծառայություն, ինչը չէր եղել դեռ խորհրդային ժամանակներից:

ajax-loader