2023-ին ՀԿԵ-ի ներդրումային ծրագիրը 2 մլրդ 90 մլն դրամ է

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) ներդրումային ծրագրի շրջանակում ավարտվում է 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։

ՀԿԵ-ից հայտնել են, որ միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի եւ Լոռու մարզերի, ինչպես նաեւ Երեւանի 14,3 կմ ճանապարհահատվածները:

Ընդհանուր առմամբ, ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1,8 մլրդ դրամ:

Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 մլն դրամ։ Ծրագրի շրջանակում փոխարինվել է 18 725 կոճ, որից 15 հազարը երկաթբետոնե, մինչեւ 4 հազարը՝ փայտյա։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է, որ ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվել է ենթակառուցվածքի աջակցմանը եւ զարգացմանը, ինչն ուղղակիորեն կապված է երթեւեկության անվտանգության եւ երկաթուղու անխափան աշխատանքի հետ:

ajax-loader