«Մերգելյան» զբոսայգու բարեկարգումն ընթացքի մեջ է. քաղաքապետարան

Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ:

Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

ajax-loader