Tag Archives: Մերգելյան

«Մերգելյան» զբոսայգու բարեկարգումն ընթացքի մեջ է. քաղաքապետարան

Ճեմուղիների, շատրվանների, անցուղիների կառուցում, նստարանների տեղադրում ու կանաչապատում. Արաբկիր վարչական շրջանում գտնվող «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Քաղաքապետարանից հայտնում են, որ տարածքից ապամոնտաժվել են կրպակները, սրճարանները և չգործող կարուսելները. ապօրինի կառույցների փոխարեն կլինեն հարմարավետ զրուցատաղավարներ, խաղահրապարակ և մարզահրապարակ: Այգու կանաչ գոտին կընդլայնվի, կտնկվեն շուրջ 70 արժեքավոր և երիտասարդ ծառեր:

Կարդալ ավելին »

Նոր ճեմուղիներ, խաղահրապարակ, ամֆիթատրոն. կվերակառուցվի Մերգելյանի այգին

Գործադիրն ընդունել է «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին  առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝  ընկերությունը Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող Մերգելյանի այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այգում  նախատեսվում են նոր ճեմուղիներ, նստարաններ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգույց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաններ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն: Միաժամանակ, որոշմամբ առաջարկվում է քննարկվող ...

Կարդալ ավելին »
ajax-loader