Tag Archives: քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը Նուբարաշենի աղբավայրում շարունակում է ամենօրյա աշխատանքները

Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը երկու օր է, ինչ մարվել է, սակայն քաղաքապետարանը որոշել է շարունակել աղբավայրի տարածքում ամենօրյա աշխատանքը։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով՝ աղբավայրի հրդեհն ամբողջությամբ մարվել է շաբաթ օրը` մայիսի 27–ին, կեսօրից հետո։ Սակայն որոշվել է շարունակել տարածքի մշակման աշխատանքները՝ ամռանը հնարավոր հրդեհներից խուսափելու համար: «Որոշվել ենք աղբավայրում ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կփոխի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը

Երևանի քաղաքապետարանը մտադիր է փոխել մայրաքաղաքի ճանապարհների սպասարկման մեթոդաբանությունը։ Այսօր՝ մայիսի 15-ին, հարցը քննարկվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը հայտնեց, որ անցած շաբաթ հանդիպում են ունեցել ճանապարհաշինական ընկերությունների հետ՝ Երևան քաղաքի ճանապարհների սպասարկման ընդհանուր մեթոդաբանությունը քննարկելու համար։ «Ճանապարհների սպասարկման մեջ ներառված են փոսալցման, գծանշման, նշանների, հենապատերի փոփոխության ամբողջական աշխատանքները։ Որոշակի ...

Կարդալ ավելին »

Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 29-ին՝ ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա տեղեկացրել է, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին:

Կարդալ ավելին »

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր փոփոխություններով Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևան նախագիծ» ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանի բյուջեն կավելանա. ընթանում է ավագանու նիստը

Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կավելանա համապատասխանաբար 9,994,024.6 հազ. դրամով և 480,000.0 հազ. դրամով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում:  Որոշումը միաձայն ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծի շրջանակում: Փոփոխությունների համաձայն՝ պետական աջակցությամբ նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. ...

Կարդալ ավելին »

Չարաշահումների գործով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և վարչության պետերից մեկը

Քննվող չարաշահումների գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին: Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտենի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով որ լրացուցիչ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցությունը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի տեղակալ Հյուպինգ Հուանգի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանը, կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով հագեցած օրակարգը: Հյուպինգ Հուանգը նկատել է, որ ԱԶԲ-ը, ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը, «կանաչ» տնտեսության և նորարար տեխնոլոգիաների ներդրմանը միտված ծրագրերի իրագործմանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader