Քննվող չարաշահումների գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին:
Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտենի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով որ լրացուցիչ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ: