Tag Archives: երևան

ՀՀ որոշ շրջաններում ժամանակավորապես լույս չի լինի․ ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 4, 5, 6, 7 շենքեր, Բ-2 թաղ․ 91, 92, 93, 95 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արգիշտի փ. 11/3, 11/4 շենքեր, Ամիրյան փ. 10, 12 շենքեր, Մաշտոցի պող. 20 շենք, Բուզանդի փ. 45-55 շենքեր և հարակից ...

Կարդալ ավելին »

Wizz Air-ը թռիչքներ կիրականացնի Բուդապեշտ-Երևան-Բուդապեշտ երթուղով

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 17-ից գործարկելու է Բուդապեշտ – Երևան- Բուդապեշտ երթուղով չվերթերը: Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:Ավիատոմսերի գներին և ուղղություններին ծանոթանալու համար կարող եք այցելել wizzair.com կայք։

Կարդալ ավելին »

Երթուղիներից «Գազել»-ների դուրսբերումն ամենատրամաբանականն է․ Ավինյան

«Գազել» մակնիշի միկրոավտոբուսների դուրս բերումը մնացած երթուղիներից ամենատրամաբանական առաջարկն է: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ում Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը ներկայացրեց նոր ներկրված ավտոբուսների երթուղի դուրս գալու աշխատանքների ընթացքը։ Հարությունյանն ընդգծեց, որ ծրագրի իրականացման արդյունքում կբացառվեն կրկնող գծերը և կբարելավվի հանրային տրանսպորտի վիճակը։ Արձագանքելով Հարությունյանին՝ Ավինյանն ավելացրեց․ ...

Կարդալ ավելին »

Ապրիլի 29-ին համաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի

Ապրիլի 29-ին՝ ժամը 10-ից Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում կմեկնարկի շաբաթօրյակ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նա տեղեկացրել է, որ կազմվել է շաբաթօրյակի կազմակերպման և իրականացման ծրագիր, գույքագրվել են նյութական և մարդկային ռեսուրսները, շուրջ 200 նամակ է ուղարկվել պետական կառավարման և մասնավոր հատվածի կառույցներին:

Կարդալ ավելին »

Նոր նշանակումներ՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում մի շարք նոր նշանակումներ են արվել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նոր փոփոխություններով Սիրեկան Օհանյանը նշանակվել է Երևանի քաղաքապետի խորհրդական, Լիլիթ Յավուրյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Դավիթ Կարապետյանը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Բացի այդ, Անդրանիկ Սեդոյանը նշանակվել է «Երևան նախագիծ» ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ

Ապրիլի 25-28-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից Հանրապետության տարածքում ապրիլի 25-ի և 26-28-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 29-ի ցերեկը, 30-ին շրջանների ...

Կարդալ ավելին »

Նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ

Նախատեսվում է, որ նոր տրոլեյբուսների առաջին խմբաքանակը Երևանում կլինի մինչև շաբաթվա վերջ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այd մասին հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Հայկ Սարգսյանը: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց նոր տրոլեյբուսների մատակարարման ժամկետների վերաբերյալ: Սարգսյանը հայտնեց, որ ժամկետներն արդեն անցել են: «Դրանց մեծ չափի պատճառով վերջերս են ստացել ՝ Լարսի թունելներն անցնելու թույլտվություն: Նախատեսվում է, որ ...

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվեց փոքր և միջին ձեռնարկություններին նվիրված համաժողով

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրոպական միությունն անցկացրին «ԵՄ-ն բիզնեսի համար- ՎԶԵԲ վարկային գիծ Հայաստանում՝ Ազդեցությունն առ այսօր և ապագա անելիքները» խորագրով համաժողով՝ նպատակ ունենալով լավարկել ՓՄՁ-ների մրցակցության և առևտրի բարելավմանը ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ԵՄ երկրների հետ: «ԵՄ-ն բիզնեսի համար- ՎԶԵԲ վարկային գիծը Հայաստանում» ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի համատեղ նախաձեռնությունը առաջարկում է վարկերի, դրամաշնորհների և անվճար տեխնիկական աջակցության ...

Կարդալ ավելին »

480 մլն դրամ՝ Երևանի մետրոպոլիտենի նորոգմանը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 480 մլն դրամ հատկացնել «Երեւանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգում» միջոցառման իրականացմանը: Ըստ հիմնավորման՝ «մետրոյի թունելներում տեղադրված հզոր օդափոխման համակարգը նվազեցնում է խոնավությունը թունելներում։ Հզոր օդափոխիչների բացակայության հետեւանքով թունելներում առկա գրեթե ամեն ինչ ենթարկվում է կոռոզիայի»։ Թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում եւ կայարաններում մաքուր օդի ներհոսքը արտակարգ եւ վթարային իրավիճակներում։ Նշվում է, ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտի առաջնության ընթացքում ՄՀՀ-ում այցելուների զննություն կիրականացվի

Ապրիլի 14-ից 23-ը Երևանում անցկացվող «Ծանրամարտի 2023 թվականի Եվրոպայի առաջնության» ընթացքում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր արգելվելու է մուտք գործել զենքով կամ որպես զենք օգտագործվող առարկաներով, կտրող-ծակող գործիքներով, ապակյա և պլաստմասե տարաներով, դյուրավառ նյութերով կամ նմանատիպ այլ առարկաներով ու իրերով։ Հսկիչ-անցագրային կետերում հատուկ սարքավորումներով իրականացվելու է այցելուների զննություն և նշված առարկաները հայտնաբերելու ...

Կարդալ ավելին »
ajax-loader