Tag Archives: աշխատակազմ

Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների բարելավման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ հատկացնել 2024-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող  «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը՝ միջոցառման իրականացման նպատակով: Նշվում է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի աշխատակազմի և Կատարի էմիրի դիվանի ղեկավարները քննարկել են հարաբերությունների օրակարգի հարցեր

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նշվում է, որ մտքեր ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմին կամրացվի ևս 10 մեքենա՝ տարբերանշանով

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել պետական պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների գործող կարգում: Մասնավորապես, սահմանվել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ վարչապետի կողմից իրականացվող գործառույթների պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, բացի սույն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված դեպքերից ամրացվում է ևս 10 տարբերանշանով սպասարկման ավտոմեքենա։ Նույն նախագծով սահմանվում է, որ պաշտոնյային կամ գերատեսչությանը ծառայողական պարտականությունները կատարելու համար պաշտոնյայի ցանկությամբ կարող է տրամադրվել ոչ թե ավտոմեքենան, ...

Կարդալ ավելին »

ՄԻՊ աշխատակազմը Գորիսում և Վայքում հավաքագրում է բռնի տեղահանվածների բարձրացրած խնդիրները

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ձևավորված արագ արձագանքման աշխատանքային խմբերը շարունակում են աշխատանքը Գորիսի և Վայքի հաշվառման կենտրոններում։ Ինչպես տեղեկացրին ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից, պաշտպանի ներկայացուցիչները տեղում իրականացնում են փաստահավաք աշխատանքներ, զրուցում բռնի տեղահանվածների հետ, հավաքագրում նրանց կողմից բարձրացված խնդիրները։ Ուսումնասիրվում են կացարանով ապահովման, հաշվառման, ինչպես նաև նրանց իրավունքների պաշտպանության հետ կապված ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ. ԼՂ նախագահի աշխատակազմ

 Ադրբեջանի գործողությունները ոչ այլ ինչ են, քան էթնիկ զտման և ցեղասպան քաղաքականություն, և այն իրականացնելով, Բաքուն շահարկում է հումանիտար միջանցքի և մարդասիրության այլ կեղծ օրակարգեր: Այդ մասին նշված է Արցախի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ: «Հերթական անգամ խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ՝ թիրախավորելով նաև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ ...

Կարդալ ավելին »

Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով ծախսերը նվազել են 12,9 տոկոսով

2022 թվականին վարչապետի աշխատակազմին 11 ծրագիր իրականացնելու համար հատկացվել է 21,7 միլիարդ դրամ, որից 2022 թվականի ընթացքում կատարվել է 10 ծրագիր և ծախսերը կազմել են շուրջ 20,8 միլիարդ դրամ կամ նախատեսվածի 95,7 տոկոսը։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով վարչապետի աշխատակազմի «2022 թվականի ...

Կարդալ ավելին »

Չարաշահումների գործով ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավարը և վարչության պետերից մեկը

Քննվող չարաշահումների գործով Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է Երևանի քաղաապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանին, որը 2 օր առաջ է դիմում գրել և ազատվել աշխատանքից, և Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ԺՊ Դավիթ Դալլաքյանին: Այդ մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտենի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով որ լրացուցիչ մանրամասներ կհաղորդեն ավելի ուշ:

Կարդալ ավելին »
ajax-loader