Վարչապետի աշխատակազմին 31,9 մլն դրամ հատկացվեց՝ տարածքների բարելավման նպատակով

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 4-ի նիստում որոշեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ հատկացնել 2024-ի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող  «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառմանը՝ միջոցառման իրականացման նպատակով:

Նշվում է, որ մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։

ajax-loader