Tag Archives: Վարչապետ

Վարչապետն ինձ լիարժեք կանաչ լույս է տվել ցանկացած օբյեկտում կատարել հսկողություն. Ռոմանոս Պետրոսյան

ԱՆԻՖ-ի մասին հարցը լրատվականները մի քանի անգամ ուղղել եք վարչապետին, մի քանի անգամ պատշաճ պատասխան եք ստացել. ավելին ի՞նչ եք ուզում իմանաք. Գործը քննվում է, նախաքննության գաղտնիք է, ես որևէ այլ մեկնաբանություն չեմ կարող տալ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրղների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ԱՆԻՖ-ի գործը իշխանության կոկորդում է մնացել, ...

Կարդալ ավելին »

Վարչապետը խստորեն քննադատել է հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խիստ քննադատությամբ անդրադարձավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին՝ կոչ անելով կանխել նման երևույթները։ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր անձնական դիտարկումները և ընդգծեց համայնքային, տեսչական մարմինների և ոստիկանության անելիքները խնդրի լուծման գործում։ Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ սեփական աչքերով ականատես է եղել նորակառույց ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, երբ անհատներն առանց թույլտվության քանդում են ճանապարհի ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը այցելել են Վայոց ձորի կրթական, մարզական և մշակութային հաստատություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ եղել են Գոմքի միջնակարգ նորակառույց դպրոցում: 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել է ավելի քան 694 մլն դրամ: Դպրոցում կառուցվել է հանդիսությունների սրահ՝ 100 տեղ հզորությամբ և մինի ֆուտբոլի դաշտ: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել, որ դա Գոմք գյուղի ողջ պատմության ընթացքում կատարված ...

Կարդալ ավելին »

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: Ինչպես տեղեկանում ենք կառավարության տարածած հաղորդագրությունից, բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է նախագծի հիմնական կետերը՝ նշելով, որ սահմանվելու են որակի վերահսկողության՝ լիցենզավորման և հավատարմագրման նոր չափանիշներ, բուհի կառավարման ուղղահայաց մոդելը փոխարինվելու է հորիզոնական ...

Կարդալ ավելին »

Վարչապետն այցելել է Արարատի մարզում կառավարության աջակցությամբ հիմնված ինտենսիվ այգի

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզ այցելությունը մեկնարկել է  Դալար բնակավայրում Կառավարության աջակցությամբ «Էլարթ ագրո» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգուց։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից ներկայացնելով նաև տեսանյութ։ Վարչապետը նշել է, որ մասնավորը ներդրել է ավելի քան 400 մլն դրամ, իսկ Կառավարությունը ներդրողին վերադարձրել է 119 մլն դրամ:  Արդյունքում՝ հիմնվել են շուրջ 10 ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթի» ներդրումային ծրագրերին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Ագրո Մենեջմենթ» ընկերության ներդրումային ծրագրերին՝ խաղողի այգիներ, գինու արտադրություն, զբոսաշրջություն և ջերմոցային տնտեսություն: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։  Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1 մլրդ դրամ է: «Ընկերությունն օգտվել է ինտենսիվ այգեգործության, ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության, գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների ...

Կարդալ ավելին »

Վարչապետն այցելել է «Զվարթնոց» արգելոց-թանգարան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Նիկոլ Փաշինյանն այցի մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ:  Արգելոց-թանգարանում իրականցվել են շենքի տանիքի հիմնանորոգման, ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնման աշխատանքներ:  Այս նպատակով ընդհանուր առմամբ հատկացվել է 86 մլն դրամ: Ընթացքի մեջ են նաեւ «Զվարթնոց»-ի հնձանի ամրակայման, վերականգնման աշխատանքները:

Կարդալ ավելին »

Վարչապետը հեծանիվով հաղթահարել է Դիլիջանի ոլորանները. նա տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերի իր էջերում նոր հեծանվային արշավից տեսանյութ է հրապարակել: «Դիլիջանի ոլորանները հաղթահարված են հեծանիվով»,- կից նշել է վարչապետը:

Կարդալ ավելին »

Վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է  ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային:  Ինչպես տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հետևողական զարգացումն ու բազմոլորտ համագործակցության խորացումը: ՀՀ վարչապետը նշել է, որ Ռիչարդ Վերմայի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զորեղացմանը միտված ծրագրերի, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մակարդակում հարաբերությունների ընդլայնմանը:  Ռիչարդ Վերման ...

Կարդալ ավելին »

Վարչապետը հետևել է Տաթև-Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին (վիդեո)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է այցը Սյունիքի մարզում: «Հետևեցի Տաթև – Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը: Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել ...

Կարդալ ավելին »
ajax-loader