Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչներին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչների հետ։ Այդ մասին «Տելեգրամ»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետն ավելի վաղ հանդիպել էր նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ևս՝ մարտի 18-ին, մեկնել էր Տավուշի մարզ: Նա Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ:

ajax-loader