In Slider

Կգործակցեն հողային և ջրային մասնագետների հետ․ հանդիպում Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունում տեղի ունեցավ հանդիպում հողային և ջրային մասնագետների հետ, որի ընթացքում քննարկվեցին գործակցային հարցեր։ Հանդիպմանը ներկա էին Ագրարային համալսարանի դասախոս, դոկտոր-պրոֆեսոր, հողագետ Մերուժան Գալստյանը, ջրային ռեսուրսների փորձագետ Քնարիկ Հովհաննիսյանը, Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի Բնական բուժական ռեսուրսների և էկոլոգիական բժշկության կենտրոնի տնօրեն Կարինե Մայսուրյանը։ Կողմերը պայմանավորվեցին շրունակական հանդիպումների ընթացքում համատեղ վեր հանել ջրջակա միջավայրի խնդիրները ...

Կարդալ ավելին »

ՔՊ պատգամավորը՝ Տավուշ այցի և տեղի խնդիրների մասին

ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզ այցի մասին։ Նա, մասնավորապես, ներկայացրել է․ «ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ, աշխատանքային այցով եղել եմ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում: Ոսկեպարում շփվելով տեղացիների հետ՝ քննարկել ենք նրանց հուզող հարցերը, լսել մտահոգություններն ու ծանոթացել իրավիճակին: Դովեղ համայնքում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մոդուլային դպրոցի աշխատանքներին, որտեղ շինարարության ...

Կարդալ ավելին »

ԱԺ պատգամավորներն այցելել են ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ են այցելել ԱԺ Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն: Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։ Պատգամավորներն այցելել են ընկերության բացահանք և հարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել արտադրական գործընթացին: ԶՊՄԿ ղեկավարության հետ քննարկվել են ընկերության դերը երկրի տնտեսության մեջ և տարածաշրջանում, անդրադարձ է եղել նաև բնապահպանական կառավարման և այլ ոլորտային հարցերի:

Կարդալ ավելին »

Հայ երկրաբանների մի քանի սերունդ անուրանալի ավանդ է ունեցել․ Վարդան Ջհանյանի ուղերձը՝ Երկրաբանի օրվա առթիվ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը շնորհավորական ուղերձ է հղել Երկրաբանի մասնագիտական տոնի առթիվ․ «Հարգարժան նախարար, ՀՀ կառավարության հարգելի ներկայացուցիչներ, հարգարժան ռեկտոր, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հարգելի ներկայացուցիչներ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հարգարժան նախագահ, գիտական հանրության հարգելի ներկայացուցիչներ Սիրելի երկրաբաններ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ այս կարևոր մասնագիտական օրվա կապակցությամբ: Անցյալում ...

Կարդալ ավելին »

Էկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է նվազեցնել ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման տուրքը

Հայաստանը մտադիր է պետական տուրք սահմանել ոսկու, պլատինի եւ պալադիումի ձուլակտորների արտահանման համար։ Այն կկազմի դրանց շուկայական արժեքի մոտավորապես 0,8-1% – ը: Այդ մասին ապրիլի 3-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը՝ պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ։ Տերյանի ասելով՝ պետական տուրքի չափը հաշվարկվել է այնպես, որ, մի կողմից, լրացուցիչ մուտքեր ապահովվի երկրի ...

Կարդալ ավելին »

Սպառողական շուկայում արձանագրվել է սննդամթերքի գնանկում 1,2%-ով

Հայաստանի սպառողական շուկայում 2024թ. մարտին 2023թ. մարտի համեմատ արձանագրվել է 1,2% գնանկում (մեկ տարի առաջվա 5,4% գնաճի դիմաց), որը պայմանավորված է սննդամթերքի գների անկմամբ։ 2024թ. առաջին եռամսյակում գնաճը մի փոքր ցածր է եղել նախորդ տարվա եռամսյակային մակարդակից ՝ 0,2% ՝ 0,8% – ի դիմաց, ինչը ոչ պարենային ապրանքների էժանացման արդյունք է ։ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ միայն ս. թ. ...

Կարդալ ավելին »

ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ

2023թ. IV եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 974.66 մլն դրամով կամ 4.11%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 957.22 մլն դրամով կամ 7.21%-ով և կազմել 14.23 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 51.51 մլն դրամով կամ 1.00%-ով և կազմել 5.181 մլրդ դրամ, իսկ ...

Կարդալ ավելին »

Կապանի Լեռնահարստացման կոմբինատի նվերը՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով

«Կապանի Լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության աջակցությամբ տպագրվել է «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի հատուկ համար՝ Համո Սահյանի 110-ամյակի առիթով։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։ «Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը տպագրվում է 2021 թվականից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Հանդեսի սույն համարը տպագրվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության հովանավորությամբ, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Սլավիկի Ավետիսյանին։ ...

Կարդալ ավելին »

Ամառային ապրիլ․ ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում ապրիլի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-7-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-ին և 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ, 5-ին` 20-25մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև ապրիլի 5-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով, 6-7-ին կնվազի 5-7 աստիճանով։ Երևանում ապրիլի 6-ի ցերեկը, 3-4-ին, սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ին ...

Կարդալ ավելին »

Չինաստանը նվաճում է նոր տեխնոլոգիաների շուկաները․ ԵՄ-ն կորցնում է մրցունակությունը

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ Եվրամիությունը չի կարող դիմակայել մրցակցությանը ապագայի շուկաներում և, չնայած Պեկինի հետ համագործակցության կարևորությանը, պետք է պաշտպանի իր տնտեսությունը Չինաստանից։ «Չինաստանի հետ համագործակցությունը կարևոր է, և մենք չպետք է ոչինչ կործանենք, բայց մենք պետք է պաշտպանենք եվրոպական տնտեսությունը», – ասել է Վեբերը: Նա պնդել է, որ Չինաստանը համակարգված փորձում է նվաճել ...

Կարդալ ավելին »
ajax-loader