ԱԺ պատգամավորներն այցելել են ԶՊՄԿ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ են այցելել ԱԺ Տարածքային կառավարման, Տեղական ինքնակառավարման, Գյուղատնտեսության և Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն: Այդ մասին տեղեկացնում է կոմբինատի ֆեյսբուքյան էջը։

Պատգամավորներն այցելել են ընկերության բացահանք և հարստացուցիչ ֆաբրիկա, ծանոթացել արտադրական գործընթացին:

ԶՊՄԿ ղեկավարության հետ քննարկվել են ընկերության դերը երկրի տնտեսության մեջ և տարածաշրջանում, անդրադարձ է եղել նաև բնապահպանական կառավարման և այլ ոլորտային հարցերի:

ajax-loader