ՔՊ պատգամավորը՝ Տավուշ այցի և տեղի խնդիրների մասին

ԱԺ ՔՊ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել Տավուշի մարզ այցի մասին։

Նա, մասնավորապես, ներկայացրել է․

«ՀՀ Ազգային ժողովի գործընկերոջս՝ Ալխաս Ղազարյանի հետ, աշխատանքային այցով եղել եմ Տավուշի մարզի մի շարք բնակավայրերում:

Ոսկեպարում շփվելով տեղացիների հետ՝ քննարկել ենք նրանց հուզող հարցերը, լսել մտահոգություններն ու ծանոթացել իրավիճակին:

Դովեղ համայնքում ծանոթացել եմ սուբվենցիոն ծրագրով կառուցվող մոդուլային դպրոցի աշխատանքներին, որտեղ շինարարության ժամկետների ու տեխնիկական այլ խնդիրներ են արձանագրվել: Կառավարությունը դպրոցի կառուցման համար շուրջ 750 միլիոն դրամ է հատկացրել:

Նոյեմբերյան և Բագրատաշեն համայնքներում ևս խնդիրներն անմասն չեն: Հիմնականում մատնանշվել են գյուղատնտեսական ոլորտին վերաբերող հարցերը: Ինտենսիվ այգիների, ոռոգման ջրի, ինչպես նաև երիտասարդների զբաղվածության մասին են բարձրաձայնում տավուշցիները: Հողն այստեղ բերրի է, կլիման՝ անթերի, չեն դժգոհում, միայն թե ուզում են համայնքներն ավելի ծաղկուն տեսնեն: Բագրատաշենում ակտիվ է սուբվենցիոն ծրագրերը: Գյուղամիջյան ճանապարհն այստեղ վերանորոգել է: Ընթացքի փուլում են 140 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն այս տարվա սեպտեմբերին: Երկու տարվա ընթացքում այստեղ նաև 430 երեխայի համար նախատեսված դպրոց կկառուցվի»:

ajax-loader