Masdar. ամենամեծ արևային էլեկտրակայանը՝ Վրաստանում

«Գարդաբանիում նոր արեւային էլեկտրակայանը կնվազեցնի կախվածությունը ներմուծումից եւ կդիվերսիֆիկացնի էլեկտրաէներգիայի մատակարարման տեղական աղբյուրները, կնպաստի վերականգնվող էներգիայի եւ կլիմայի փոփոխության հետ կապված նպատակների իրականացմանը, ինչպես նաեւ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարմանը»,- ասել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռոմեո Միկաուտաձեն։

Էլեկտրակայանի հզորությունը կկազմի 96 ՄՎտ։ Ծրագրի արժեքը գնահատվում է $87 միլիոն։

Masdar-ը Հայաստանում իրականացնում է 200 ՄՎտ հզորությամբ արեւային «Այգ-1» էլեկտրակայան կառուցելու նախագիծ եւ քննարկում է նույն հզորությամբ երկրորդ կայանի կառուցման նախագիծը։

«Այգ-1»-ը լինելու է Հայաստանի ֆոտովոլտային խոշորագույն էլեկտրակայանը, որի կառուցման համար ներդրվելու է մոտ $200 մլն, իսկ արտադրվող էլէներգիայի սակագինը կկազմի $0,0290՝ մեկ կիլովատ/ժամի (կՎտժ) համար: «Մասդար Արմենիա» համատեղ ընկերության բաժնետոմսերի 85%-ը պատկանում է Մասդար ընկերությանը, 15%-ը՝ ԱՆԻՖ-ին: Ֆոտովոլտային էլեկտրակայանի շահագործումը նախատեսվում է սկսել 2025 թվականին:

Masdar-ը խոշոր ներդրումներ է իրականացնում նաեւ Ադրբեջանում:

ajax-loader