Հայաստանի ֆոնդային բորսայում տեղի է ունեցել 35 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ։ AMGN36294277 տարբերակիչ ծածկագրով եւ 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի աճուրդի տեղաբաշխման ենթակա ծավալը կազմել է 35 մլրդ դրամ, տեղաբաշխված ծավալը՝ 35 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 42․1 մլրդ դրամ: Աճուրդի միջին կշռված գնի եկամտաբերությունը կազմել է 9.4446%, իսկ արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 8.40% է: «Սա վկայում է ...
Կարդալ ավելին »In Slider
ԱԶԲ-ն 89,47 մլն եվրո է տրամադրել ՀՀ-ին մեկ տարում
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) ամփոփել է 2024 թվականին Հայաստանում իրականացրած ծրագրերը: 2024 թվականին ԱԶԲ-ն շարունակաբար աջակցել է մի շարք կարեւոր ծրագրերի եւ նախագծերի՝ իրականացրելով ենթակառուցվածքների զարգացման ընթացիկ եւ նոր նախաձեռնություններ: Որպես Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի Կլիմայական բանկ՝ ԱԶԲ-ն առաջնահերթություն է տալիս կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներին: ԱԶԲ-ն կազմակերպել է կլիմայի վերաբերյալ վերապատրաստումներ առանցքային լրատվամիջոցների համար եւ ռազմավարական երկխոսություն վարել ...
Կարդալ ավելին »Պետական բյուջեի եկամուտները՝ ըստ հարկատեսակների
ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվարին ՀՀ պետական բյուջեի 232,839.8 մլն դրամ եկամուտը գոյացել է հարկերից ու տուրքերից։ Եթե խոսենք հարկատեսակների մասին, ապա. 2025թ․-ի հունվարին ԱԱՀ ծավալները 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 46%-ով և կազմել՝ 86,786.0 մլն ՀՀ դրամ։ Եկամտային հարկի ծավալներն աճել են 36%-ով և կազմել՝ 63,941.9 մլն ՀՀ դրամ։ Շահութահարկի ծավալներն աճել են 72․7%-ով և կազմել՝ 17,988.1 մլն ՀՀ դրամ։ Ակցիզային հարկի ծավալներն նվազել են 17․3%-ով ...
Կարդալ ավելին »Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր պոչատար խողովակաշար
Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ԶՊՄԿ-ն երկու հանրային լսում է նախաձեռնել, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ Քաջարանում։ Լսումները վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված զգալի փոփոխություներին։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների ներկայացում։ Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում ...
Կարդալ ավելին »ՀՀ պետական պարտքը 12․89 մլրդ դոլար է (+973 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ.-ի հունվարի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,127,993.3 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 315,195․2 մլն դրամով կամ 6․5%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 48,936․4 մլն դրամով կամ 1․9%-ով և կազմել 2,560,960.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,361,547.1 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 199,413.4 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »Բեռնափոխադրումների ծավալը՝ ըստ տրանսպորտի տեսակների
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներիի համաձայն 2025թ.-ի հունվարին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1,117.6 հազար տոննա: 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 12.9%-ով: Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 56.0 %-ով և կազմել է 116.5 հազար տոննա: Այդ թվում արտահանվել է 26.6 հազար տոննա բեռ, ներկրվել՝ 55.4 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 34.5 հազար ...
Կարդալ ավելին »ՀՀ-ում զբաղվածների ամենամեծ թիվը մեծածախ և մանրածախ առևտրում է
ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների համաձայն 2025թ. հունվարի դրությամբ Հայաստանում աշխատողների թվաքանակը կազմել է 768,374 մարդ, այդ թվում 219,283 պետական և 549,091 ոչ պետական աշխատողներ։ Նշենք, որ աշխատողների թվաքանակի 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 6% աճ։ Աշխատողների թվաքանակն ըստ տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների և տնտեսական գործունեության տեսակների հետևյալն է՝ Հայաստանում 2025թ. հունվարին ամենամեծ աշխատողների թվաքանակը եղել է մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների ...
Կարդալ ավելին »Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6․5%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար ամսին Հայաստանում արտադրվել է 918.6[1] մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 10․1%-ով։ Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 13․8%-ով և կազմել 325.7 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 81․5%-ով և կազմել 177.2 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ արտադրությունը աճել է 4.1%-ով և կազմել 336.7 մլն կՎտ ժամ։ Հողմային էլեկտրակայանների արտադրությունը ...
Կարդալ ավելին »20․6%-ով նվազել է պղնձի խտանյութի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 21,256.3 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն նվազել է 20․6%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 1,084.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինն նվազել է 26.5%-ով՝ կազմելով 1,239.6 տոննա։ Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 47․1%-ով և կազմել 291.9 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել ...
Կարդալ ավելին »52.6%-ով կրճատվել է կոնյակի արտադրությունը
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 828.8 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (1,748.0 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 52.6%-ով։ Հիշեցնենք, որ 2024-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ