Մսի արտադրությունն աճել է 9.4%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 86,654.5 տոննա միս։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 9.4%-ով։

Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունը աճել է 13․2%-ով և կազմել 14,794.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 5․9%-ով և կազմել 2,285.4 տոննա։

ajax-loader