ԶՊՄԿ թեկուզ կարճատեւ այս դադարը տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական հետեւանքներ կարող է թողնել․ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոսների հայտարարությունը.
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Հայաստանի արդյունաբերության կարևոր հենասյուներից է` համարվելով երկրի տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող ձեռնարկություններից մեկը:
Այս կառույցի` թեկուզ ժամանակավոր կանգնեցումը կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական և բնապահպանական ոլորտների վրա՝ առաջացնելով դժվարություններ։ Հետագա լուրջ խնդիրները հնարավորինս կանխվեցին կողմերի ժամանակին ձեռնարկված համատեղ ջանքերով, սակայն հույս ունենք, որ ապագայում նման իրավիճակ չի կրկնվի։
Կոմբինատի տասնամյակների անխափան գործունեությունը մեծապես հնարավոր է դարձել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հազարավոր շրջանավարտների մասնագիտական փորձի և տեխնոլոգիական լուծումների շնորհիվ: Ոլորտի առաջատար մասնագետները կարևորում են կոմբինատի աշխատանքի արագ և արդյունավետ վերականգնումը՝ որպես տնտեսական կայունության երաշխիք։
Մենք պատրաստ ենք մեր փորձով ու գիտելիքներով աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են կոմբինատի բնականոն աշխատանքին և խնդիրների համակարգային լուծմանը:
Հարգանքով,
Արմեն Հենրիկի Հովհաննիսյան, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր,
Լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն
Սուրեն Գեւորգի Աղբալյան, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր,
«Նյութագիտություն և մետալուրգիա» բազային գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ և գիտական ղեկավար
Արտաշես Վահանի Թադեւոսյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր
Արմեն Մարտիկի Հովհաննիսյան, տեխնիկական գիտությունների դոկտոր
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր,
Մետալուրգիայի և նյութագիտության ամբիոնի վարիչ
Արամ Թորգոմի Բաղդասարյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ,
Լեռնային գործ և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հայկ Սահակի Ակարմազյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ,
Քիմիական տեխնոլոգիաների, բնապահպանության և կենսագործունեության անվտանգության ամբիոնի վարիչի պաշտոնակատար