ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր։

Օրակարգային հարցերից էր նախարարի հետ գործակցության ձևաչափը։ Դավիթ Խուդաթյանի հետ քննարկվեց նաև ՀՀՄՄ-ան նախաձեռնած հանքարդյունաբերության ոլորտի ֆորումի՝ Mining forum-ի նպատակները, անցկացման անհրաժեշտությունը։ Խոսվեց Միության կողմից նախորդ տարի իրականացված Mining forum-2024-ի արդյունքների, ազդեցության և միջազգային գործընկերների փորձի փոխանակման կարևորության մասին։ Ինչպես նաև նախանշվեց Mining forum-2025-ի անցկացման ժամանակացույցը։

Որոշվեց ձևավորել աշխատանքային խումբ՝ նախարարության և ՀՀՄՄ-ի միջև, միջոցներ ձեռնարկել հետագա գործակցության ուղղությամբ։
Հանդիպումը կայացավ գործնական և ջերմ մթնոլորտում։
