In Slider

ԶՊՄԿ-ն գլխավորում է 2023-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ ՊԵԿ-ի հրապարակված հերթականության՝  առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը վճարել է 77,88 մլրդ դրամ հարկ: Նախորդ տարի ևս ԶՊՄԿ-ն առաջատարն էր, վճարել էր մոտ 144 մլրդ դրամի հարկ: Երկրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է ...

Կարդալ ավելին »

Ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի

Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ընդգծելով, որ նախագծի նպատակը ճանապարհային ցանցի և թունելների անվտանգության մակարդակը բարձրացնելն է և դրանց հնարավոր ռիսկերի նվազեցումը։ «Առաջին կարգավորումը վերաբերվում է ճանապարհային անվտանգության աուդիտին։ Մենք սրանով սահմանում ենք, որ ճանապարհների անվտանգության աուդիտի անցկացումը ...

Կարդալ ավելին »

Եկամուտ ստացող աշխատատեղերը 5,3%-ով գերազանցել են 2022-ի ցուցանիշը

Հարկ վճարողների կողմից 2023 թվականի դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741 հազար 726: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից, ընդգծելով, որ այն գերազանցել է 2022 թվականի նույն ամսվա ցուցանիշը 37 հազար 306-ով կամ 5,3%-ով:

Կարդալ ավելին »

Հունվարը վերջապես «հիշեց», որ ձմռան ամիս է․ կրկին սպասվում է ձյուն և բուք

Ձյան տեղումների քանակը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 25-ի դրությամբ գերազանցել է ամսական նորման՝ կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից՝ նշելով, որ վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։ Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, ...

Կարդալ ավելին »

Gorilla Armor․ քերծվածքներից ուժեղացված պաշտպանությամբ ապակի՝ Galaxy S24 Ultra-ում

Ժամանակակից սմարթֆոններն ունեն բավականին դիմացկուն պաշտպանիչ ապակիներ, որոնք սմարթֆոնի՝ առնվազն մի գանի անգամ ընկնելու դեպքում չեն կոտրվում: Սակայն այսպիսի  ապակիները դեռ հեշտությամբ քերծվում է: Այժմ, սակայն, Corning ընկերությունը ներկայացրել է նոր Gorilla Armor ապակի՝ քերծվածքներից ուժեղացված պաշտպանությամբ: Եվ առաջին սմարթֆոնը, որն ստացել է այս ապակին, ֆլագմանային Samsung Galaxy S24 Ultra-ն է։ Corning-ը պնդում է, որ սա էկրանների համար ամենաամուր ապակին է, և առաջիկա օրերին YouTube-ում բազմաթիվ սթրես-թեստեր կհայտնվեն դա ապացուցելու ...

Կարդալ ավելին »

Սիգարետի արտադրությունն աճել է 23.1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 31,358.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.1%-ով։ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։  2019թ.-ին արձանագրվել է աճ ...

Կարդալ ավելին »

Պաշտպանության ծախսերը կավելանան 81%-ով. ֆինանսների նախարարություն

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2024 թվականին պաշտպանության ոլորտին հատկացնել շուրջ 557 միլիարդ դրամ, ինչը 6%-ով ավելի է, քան 2023 թվականի համար կառավարության ճշտված ծրագրով նախատեսված ցուցանիշը: Տվյալը «Ֆեյսբուքի» էջում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ Ըստ աղբյուրի՝ 2020 թվականի համեմատ 2024 թվականին պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսվում է ավելացնել 81%-ով։ Նշվում է, որ 2024 թվականին պաշտպանության ոլորտին կհատկացվի պետական բյուջեի ծախսերի ավելի քան ...

Կարդալ ավելին »

Արարատյան արտեզյան ավազանը վտանգված է․ մասնագետներն ահազանգում են

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն ուսումնասիրել է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ծավալն ու բաղադրությունը և ահազանգել մի շարք խնդիրների մասին, որոնք բխում են առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուց։ Ստորերկրյա ջրերը մակերևույթային ջրերի հետ միասին ձևավորում են Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսները: Միաժամանակ, ստորերկրյա ջրերն իրենց ձևավորման, ...

Կարդալ ավելին »

Ինչքան կարելի է արձակուրդ չգնալ. աշխատանքային օրենսգրքի փոփոխությունը

 ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում նախատեսվել են կարգավորումներ  ամենամյա արձակուրդների ընթացակարգերի պահպանման առնչությամբ։ Նոր փոփոխությունների համաձայն՝ արձակուրդային օրերը տարիներով չօգտագործելու հնարավորություն այլևս չկա։ Գործատուին տրվելու է լծակ աշխատողին արձակուրդ տրամադրել՝ առանց նրա դիմումի։ «Տարիներ շարունակ աշխատանքային օրենսգրքում ամրագրված էր նորմ, ըստ որի եթե դու չես օգտագործում տվյալ տարվա ամենամյա արձակուրդը, ապա կարող ես տեղափոխել առնվազն 18 ամիս և այնուամենայնիվ, օգտագործես ...

Կարդալ ավելին »

Երևանում ձյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով

Հարավ-արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ, ինչպես նաև դրան հաջորդող հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։ Ինչպես տեղեկանում ենք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տարածած հաղորդագրությունից, հունվարի 22-ի ցերեկը Երևանում սպասվող տեղումները դեպի երեկոյան կողմ կվերափոխվեն ձյան, մայրաքաղաքի բարձրադիր գոտիներում հունվարի 23-ին կձևավորվի ձնածածկույթ՝ 10-15 սմ բարձրությամբ, ճանապարհներին հնարավոր է մերկասառույց:

Կարդալ ավելին »
ajax-loader