ԶՊՄԿ-ն գլխավորում է 2023-ի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

Ըստ ՊԵԿ-ի հրապարակված հերթականության՝  առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է, որը վճարել է 77,88 մլրդ դրամ հարկ: Նախորդ տարի ևս ԶՊՄԿ-ն առաջատարն էր, վճարել էր մոտ 144 մլրդ դրամի հարկ:

Երկրորդ տեղում «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 55,28 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը 45 մլրդ դրամ հարկերով:

Երրորդ տեղում «Գազպրոմ Արմենիան» է (48,55 մլրդ դրամ), որը նախորդ տարի երկրորդ հորիզոնականում էր եւ վճարել էր 52,27 մլրդ դրամ հարկեր:

4-րդ հորիզոնականը զբացեցրել է «Մոբայլ սենթր արթը», որը վճարել է 46,11 մլրդ դրամի հարկ, նախորդ տարի այս ընկերությունը 7-րդ հորիզոնականում էր՝ վճարելով 17,56 մլրդ դրամի հարկեր:

Առաջին 5-յակը եզրափակում է «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը վճարել է 33,29 մլրդ դրամի հարկեր: Նախորդ տարի այս ընկերությունը 22-րդ հորիզոնականում էր՝ 8,52 մլրդ դրամի հարկերով:

6-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Վայլդբերիզը», որը վճարել է 26,49 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը 346-րդ տեղում էր եւ վճարել էր ընդամենը 761 մլն դրամի հարկ:

7-րդ հորիզոնականում «Ամերիաբանկն» է (25,7 մլրդ դրամ), որը նախորդ տարի 24-րդ տեղում էր՝ վճարելով 8,1 մլրդ դրամի հարկ: 

8-րդ տեղում Արդշինբանկն է, որը վճարել է 24,86 մլրդ դրամի հարկ: Այս բանկը նախորդ տարի 29-րդ տեղում էր եր վճարել էր 7,3 մլրդ դրամի հարկեր:

9-րդ տեղում է «CPS Energy Group»-ն է, որը վճարել է 23,7 մլրդ դրամի հարկ: Նախորդ տարի այս ընկերությունը եւս 9-րդ հորիզոնականում էր՝ 16,9 մլրդ դրամի հարկերով:

10-յակը եզրափակում է JTI Armenia-ն է, որը վճարել է 22,69 մլրդ դրամի հարկ: Այս ընկերությունը նախորդ տրի զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը՝ վճարելով շուրջ 17 մլրդ դրամի հարկ:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2023 թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 710 միլիարդ 577 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 308 միլիարդ 983 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ մոտ 401 միլիարդ 594 միլիոն դրամ։

ajax-loader