Արարատյան արտեզյան ավազանը վտանգված է․ մասնագետներն ահազանգում են

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայությունն ուսումնասիրել է Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ծավալն ու բաղադրությունը և ահազանգել մի շարք խնդիրների մասին, որոնք բխում են առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելուց։

Ստորերկրյա ջրերը մակերևույթային ջրերի հետ միասին ձևավորում են Հայաստանի հիմնական ջրային ռեսուրսները: Միաժամանակ, ստորերկրյա ջրերն իրենց ձևավորման, առաջացման, տեղափոխման, բեռնաթափման և կուտակման առանձնահատկություններով խիստ տարբերվում են մակերևութային ջրերից: Այսօր ջրօգտագործման համար ստորերկրյա ջրային ռեսուրսների տրամադրումը օգտագործման իր բնույթով չի տարբերվում մակերևույթային ջրերի տրամադրումից:

Արարատյան արտեզյան ավազանում ստորերկրյա ջրերի ջրօգտագործման չափազանց շատ թույլտվությունների տրամադրումն առանց ստորերկրյա ջրերի պաշարների գնահատման և թույլատրելի իջեցման ու ջրառի չափի որոշման հանգեցրել է ստորերկրյա ջրերի պաշարների հյուծմանը, շատրավանող գոտու փոքրացմանը, աղբյուրների ծախսի նվազմանը և չորացմանը:

Հարցի լուծման համար օրենքով արգելել ձկնաբուծության նպատակով նոր ջրօգտագործման
թույլտվությունների տրամադրումը, անհրաժեշտ է կրճատել և կանոնակարգել եղած ջրառը, իրականացնել շահագործական պաշարների վերագնահատում:

2000թ. սկզբներից սկսվեց Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի` հատկապես դրանց շատրվանող բաղադրիչի կենտրոնացված, զանգվածային օգտագործումը ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման միջոցով: Այն իրականացվում էր առանց ստորերկրյա պաշարների գնահատման և թույլատրելի ջրառի չափի որոշման: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ջուրն օգտագործման է տրամադրվում ոչ թէ ընդերքից,
այլ բաց ջրավազանից: Այսինքն՝ վերցրու այնքան, որքան ցանկանում ես:

Այսպիսի իրավիճակ ստեղծվել է այն պատաճառով, որ անտեսվում են ստորերկրյա ջրերի՝ օգտակար հանածո լինելու, գիտականորեն և օրենսդրորեն հիմնավորված հանգամանքը, ինչպես նաև դրանց արդյունահանումը չի դիտարկվում որպես ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործում:

Ուսումնասիրության արդյունքներին մանրամասն ներկայացնող հողվածը կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի քանակական ձևափոխումները»։

ajax-loader