ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2024-ին «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Գաղափարի փուլ» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 250,000,000 (երկու հարյուր հիսուն միլիոն) ՀՀ դրամ է: «Գաղափարի փուլ» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել գաղափարի փուլում գտնվող սկսնակ ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և (կամ) ծառայության գաղափարը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) ...
Կարդալ ավելին »Business
Մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողը պետք է ձևավորի կառավարող մարմին
Հայաստանում մինչև բնակելի շենքը շահագործման հանձնելը կառուցապատողն պետք է ձևավորի կառավարող մարմին, որին պարտավորվում է հանձնել նախագծային բոլոր փաստաթղթերը: ՀՀ Ազգային ժողովը լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկել է բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, նախագահի պաշտոնակատար Դավիթ Գրիգորյանի խոսքով՝ նախաձեռնությամբ առաջարկվում է բազմաբնակարան շենքի կառավարման ...
Կարդալ ավելին »Առևտրաշրջանառության տարեկան աճը կազմել է 21 տոկոս
Հայաստանի առևտրի հատվածի տարեկան աճի տեմպը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է՝ 18%- ից մինչեւ 24,1%՝ ապահովելով 749.1 մլրդ դրամ ($1.8 մլրդ) ծավալ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն՝ միայն այս տարվա փետրվարին Հայաստանում առևտրաշրջանառությունն աճել է 21 տոկոսով՝ մինչև 408.3 մլրդ դրամ (1 մլրդ դոլար) ։ Մասնավորապես, մեծածախ առևտրի տարեկան աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է 31,6% – ...
Կարդալ ավելին »Բացի կոնյակից, բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրությունը կրճատվել է
Հայաստանում արտադրվող բոլոր ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները 2024 թվականի հունվար-փետրվարին նվազել են՝ բացառությամբ կոնյակի։ Վերջինիս լիտրաժը, ինչպես վկայում են Վիճակագրական կոմիտեի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում աճել է 46,7%-ով (նախորդ տարվա 36% անկման դիմաց)՝ կազմելով մոտ 3,7 մլն լիտր։ Մասնավորապես, զգալիորեն կրճատվել են գինու արտադրության ծավալները՝ 31%- ով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,6% աճի դիմաց)՝ մինչև 1,3 մլն լիտր, փրփրուն գինին (շամպայն)՝ ...
Կարդալ ավելին »2028-ին Հնդկաստանը ՀՆԱ-ի աճով կդառնա աշխարհի առաջին երկիրը
2028թ. Հնդկաստանը համախառն ներքին արտադրանքի աճով կարող է դառնալ աշխարհի առաջին երկիրը եւ համաշխարհային տնտեսության զարգացման գլխավոր դրայվերը։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։ Գործակալության ուսումնասիրության համաձայն՝ Հնդկաստանի ՀՆԱ տարեկան աճը լավատեսական կանխատեսմամբ ընթացիկ տասնամյակի վերջին կարող է հասնել 9 տոկոսի։ Ընդ որում, անգամ ամենաբացասական սցենարի դեպքում, որի համաձայն՝ ցուցանիշը չի գերազանցի 6,5 տոկոսի տեմպը, Նյու Դելին, միեւնույն է, առաջ ...
Կարդալ ավելին »Հնդկաստանն ավելի քան 1 միլիարդ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորի զարգացմանը
Հնդկաստանի կառավարությունը 2023-ին ավելի քան 1 միլիարդ դոլար է փոխանցել ազգային և օտարերկրյա մասնավոր ընկերություններին, այսպես կոչված, արտադրության խրախուսման ծրագրի շրջանակներում: Reuters-ի փոխանցմամբ՝ սուբսիդիաներ են ստացել այն ընկերությունները, որոնք առաջատար դիրքեր են զբաղեցնում տնտեսության 14 առանցքային ոլորտներում՝ էլեկտրոնային արտադրանքի արտադրությունից մինչև անօդաչու թռչող սարքերի արտադրություն։ Դրանք ներառում են Apple-ը, Foxconn-ը, Samsung Electronics-ը, ինչպես նաև Hindustan Unilever-ը և Reliance Industries-ը: Հնդկաստանի կառավարությունն ...
Կարդալ ավելին »CNN․ Իսրայելում McDonald’s-ը հետ կգնի իր 225 ֆրանշիզները
Արագ սննդի ցանց McDonald’s-ը հայտարարել է, որ հետ կգնի Իսրայելի իր բոլոր 225 ֆրանչայզինգային ռեստորանները Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունից բիզնեսին հասցված վնասի պատճառով: Այս մասին հայտնում է CNN-ը։ McDonald’s-ի հայտարարության համաձայն՝ ընկերությունը համաձայնագիր է կնքել իր ռեստորանները գնելու վերաբերյալ իսրայելական Alonyal-ի հետ: Alonyal-ն ավելի քան 5000 աշխատակից ունի, որոնք աշխատում են McDonald’s-ի ռեստորաններում ողջ երկրի տարածքում: Ավելի վաղ բրիտանական The Independent ...
Կարդալ ավելին »Կանադայի եվրասիական առևտրի պալատի պատվիրակությունն առաջին անգամ կայցելի Հայաստան
Ապրիլի 8-12-ը տեղի է ունենալու Կանադայի եվրասիական առևտրի պալատի գործարար պատվիրակության առաջին այցը Հայաստան։ Ինչպես հաղորդում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պատվիրակության կազմում ընդգրկված են կրթության, էներգետիկայի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կանադական ընկերություններ։ Նախատեսված են մի շարք հանդիպումներ ՀՀ կառավարական ու ոչ կառավարական մարմինների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ։ «Այցի նպատակներն են անմիջական կապեր հաստատել հայ գործընկերների հետ, ...
Կարդալ ավելին »Կասեցվել է պահածոների արտադրամասի վառարանների շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կոտայքի մարզի Առինջ համայնքում գործող «ԷԿՈ ԱԳՐՈ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ պահածոների արտադրամասում վառարանները շահագործվում են առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության: Տեսչական մարմնից հայտնում են, որ տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ առանց թույլտվության գործարկվող 2 վառարանի շահագործումը կասեցվել է, փականները կնքվել են։ Ընկերության տնօրենը ենթարկվել ...
Կարդալ ավելին »ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ
2023թ. IV եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.72 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 974.66 մլն դրամով կամ 4.11%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 957.22 մլն դրամով կամ 7.21%-ով և կազմել 14.23 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտներն աճել են 51.51 մլն դրամով կամ 1.00%-ով և կազմել 5.181 մլրդ դրամ, իսկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ