Business

Եվրոպայում գազի պաշարը 78%-ից ցածր է

Եվրոպայի ստորգետնյա պահեստարաններում գազի պաշարները ցուրտ եղանակի պայմաններում իջել են 78%-ից: Միևնույն ժամանակ, ջերմաստիճանի նվազման հետ մեկտեղ փոքր-ինչ ավելացել են հեղուկ բնական գազի մատակարարումները տարածաշրջան: Եվրոպայիֆոնդային բորսայում գազի գինը նվազել է մինչև 310 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց՝ 2023 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ։ Եվրոպայում ջեռուցման սեզոնը սկսվել է նոյեմբերի 7-ին (մեկ շաբաթ շուտ, քան նախորդ աշուն-ձմեռ սեզոնին), և ...

Կարդալ ավելին »

Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացածների մոտ իրականացվելու են ստուգումներ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ ԿԲ Ֆինանսական վերահսկողության և լիցենզավորման դեպարտամենտն արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ (ներառյալ՝ նրանց լիցենզավորված մասնաճյուղերում) 2024 թ. հունվարի 20 – դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացնելու է օրենսդրության համապատասխանության ստուգումներ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկից: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Կարդալ ավելին »

Լոգիստիկ խափանումներ․ Suzuki-ն դադարեցրել է իր գործարանի աշխատանքը Հունգարիայում

Suzuki ավտոմոբիլային ընկերությունը մեկ շաբաթով դադարեցնում է աշխատանքը Հունգարիայում գտնվող իր մեքենաների հավաքման գործարանում՝ Կարմիր ծովում տիրող իրավիճակի հետևանքով առաջացած լոգիստիկ խափանումների պատճառով: Այդ մասին հայտնում է Nikkei թերթը։ Խնդիրը Ճապոնիայում արտադրված մասերի, այդ թվում՝ շարժիչների մատակարարման խախտումներն են, որոնք կապված են հութիների գործողությունների հետ, որոնք Գազայի հատվածում պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումից հետո սպառնացել են թույլ չտալ անցնել Կարմիր ծովի ջրերով: Suzuki-ի ...

Կարդալ ավելին »

Ղազախստանը պատրաստվում է 90․3 միլիոն տոննա նավթ արդյունահանել 2024-ին

Ղազախստանում նավթի արդյունահանման ծավալը 2023-ի վերջին կազմել է մոտ 90 միլիոն տոննա, թեև ի սկզբանե նախատեսված է եղել արդյունահանել 92-93 միլիոն տոննա: Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Ալմասադամ Սաթկալիևը։ Նախարարը դա պայմանավորել է նավթի և գազի արդյունահանման խոշոր ձեռնարկություններում վերանորոգման աշխատանքներով: Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Ղազախստանի նավթարդյունաբերությունում պլանավորման հետ կապված խնդիրներ չկան. արտադրության տեմպերն աճում են, նոր ...

Կարդալ ավելին »

Թուրքական բանկերը վճարումներ չեն ընդունում Ռուսաստանից

Թուրքական բանկերը հունվարի 1-ից հրաժարվում են բանկային վճարումներ եւ փոխանցումներ ընդունել Ռուսաստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ekonomim թերթը։ Նշվում է, որ թուրք արտահանողները խնդրի են բախվել. բանկերը հրաժարվում են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ՝ նախատեսված ապրանքների մատակարարման վճարելու համար։ Խնդիրը սկսել է լրջանալ 2023 թվականի դեկտեմբերից, երբ արտահանողներից շատերը սկսել են բողոքել, որ չեն կարող Ռուսաստանից վճարումներ ստանալ թուրքական լիրայով եւ ռուբլով։ «Նման ...

Կարդալ ավելին »

Եվրոպական կենտրոնական բանկը կարող է 4X նվազեցնել տոկոսադրույքները

Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) կարող է որոշում կայացնել 2024-ին չորս անգամ նվազեցնել տոկոսադրույքները, քանի որ գնաճը դանդաղում է։ Այд մասին հայտնում է Bloomberg-ը: Նրանց հաշվարկների համաձայն՝ կարգավորիչը 25 բազիսային կետով կնվազեցնի ավանդների տոկոսադրույքը հունիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։ Արդյունքում տարեվերջին այն կհասնի 3%-ի։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ԵԿԲ-ն աստիճանաբար խստացրել է դրամավարկային քաղաքականությունը։ 2022 թվականի հուլիսից տոկոսադրույքն ավելացել է 10 ...

Կարդալ ավելին »

Հայաստանը և ՌԴ-ն կգործակցեն ֆինանսական գրագիտության ոլորտում

Ռուսաստանն ու Հայաստանը կհամագործակցեն ֆինանսական գրագիտության ոլորտում: «Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի Բանկը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը եւ Հայաստանի կենտրոնական բանկը ստորագրել են հուշագիր՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ համագործակցության մասին։ Փաստաթուղթը նախատեսում է փոխգործակցություն եւ փորձի փոխանակում կրթական ծրագրերի եւ ուսումնական նյութերի մշակման եւ իրականացման գործում տարբեր թիրախային լսարանների համար, այդ թվում՝ սկսնակ ներդրողների, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար»,- ...

Կարդալ ավելին »

Հայաստանից ԵԱՏՄ արտահանումը գերազանցել է 3 մլրդ դոլարը. տնտեսագետ

Հայաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ նախորդ տարվա 11 ամսում արտահանվել է 3 մլրդ 344 մլն 373 հազար դոլարի ապրանք. այս ցուցանիշը գերազանցել 2022-ի ամբողջ տարվա ցուցանիշը (2 մլրդ 510 մլն 271.6 հազար դոլար): Տնտեսագետ Արմեն Քթոյանը, սակայն, ԵԱՏՄ երկրներ և հիմնականում Ռուսաստան ավանդաբար արտահանվող ապրանքների աճ չի նկատում. Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ ավելացել են վերաարտահանման բաղադրիչ ունեցող ապրանքները, Հայաստանում չարտադրվող ...

Կարդալ ավելին »

Tesla-ն ժամանակավորապես կդադարեցնի արտադրությունը Գերմանիայի իր գործարանում

Tesla ընկերությունը ժամանակավորապես կդադարեցնի ավտոմոբիլների արտադրությունը Բեռլինի մերձակայքում գտնվող իր գործարանում՝ սարքավորումների անբավարարության պատճառով, ինչը պայմանավորված է Կարմիր ծովում նավերի վրա հարձակումների հետ կապված լոգիստիկ խնդիրներով: Այդ մասին հայտնել է  Reuters գործակալությունը: Նշվում է, որ արտադրությունը գրեթե ամբողջությամբ կդադարեցվի հունվարի 29-ից մինչև փետրվարի 11-ը:

Կարդալ ավելին »

Երասխի գործարանն Արարատ տեղափոխելու համար 3,5 միլիարդ վարկ կտրամադրվի

Կառավարությունը «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում կտրամադրի. ընկերությունն Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է: Երասխում պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է շուրջ 2 միլիարդ դրամի շինարարական ծախսեր:   Առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է «Հայաստանի ...

Կարդալ ավելին »
ajax-loader