Թուրքական բանկերը վճարումներ չեն ընդունում Ռուսաստանից

Թուրքական բանկերը հունվարի 1-ից հրաժարվում են բանկային վճարումներ եւ փոխանցումներ ընդունել Ռուսաստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ekonomim թերթը։

Նշվում է, որ թուրք արտահանողները խնդրի են բախվել. բանկերը հրաժարվում են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ՝ նախատեսված ապրանքների մատակարարման վճարելու համար։

Խնդիրը սկսել է լրջանալ 2023 թվականի դեկտեմբերից, երբ արտահանողներից շատերը սկսել են բողոքել, որ չեն կարող Ռուսաստանից վճարումներ ստանալ թուրքական լիրայով եւ ռուբլով։

«Նման փոխանցումները կա՛մ ուղղակիորեն հետ են ուղարկվել որոշ մասնավոր բանկերի կողմից, կա՛մ մերժվել գործարքի սկզբնական փուլում՝ իբր այն պատճառով, որ վճարումը կատարվել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների համար։ Ըստ թերթի՝ հունվարի 1-ից նման փոխանցումները գրեթե դադարել են, եւ այս իրավիճակը մեծ հարված է հասցնում արտահանմանը: Գործարարները սպասում են հրատապ լուծումների՝ Ռուսաստանում առեւտուրը շարունակելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

ajax-loader