Business

Ռուսաստանի ԿԲ-ն բարձրացրել է պարտադիր պահուստավորման նորմատիվները

Հունիսի 1-ից Ռուսաստանի բանկը 0,5 տոկոսային կետով բարձրացրել է բանկերի համար ռուբլով եւ բարեկամական արժույթներով պարտադիր պահուստավորման գործակիցները եւ 1 տոկոսային կետով` ոչ բարեկամական արժույթներո Այս քայլն ուղղված է վարկային կազմակերպությունների հաշվեկշռի դեվալյուտիզացիայի միտումը պահպանելուն, ասվում է Ռուսաստանի բանկի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ Ունիվերսալ լիցենզիա ունեցող բանկերի եւ ոչ բանկային վարկային կազմակերպությունների համար ռուբլով պահուստավորված պարտավորությունների բոլոր կատեգորիաների գործակիցները ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ավանդային պորտֆելը գերազանցել է պատմական ամենաբարձր ցուցանիշը

2023թ.-ի ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրլն 134 մլրդ 447 մլն ՀՀ դրամ՝ գերազանցելով 2022թ.-ի դեկտեմբերին արձանագրված պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 5 տրլն 122 մլրդ 579 մլն, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ: Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի ներգրավված ավանդներն աճել են 31.21%-ով։ 2023թ.-ի ապրիլին մարտի համեմատ ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմել է 260042 դրամ

2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 260,042 դրամ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Նշենք, որ 2021թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 21.6% աճ։ Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.7%-ով և կազմել 189,028 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 25.0%-ով և կազմել 289,959 դրամ։ Հիշեցնենք, որ աշխատավարի հաշվարկի ...

Կարդալ ավելին »

ԱՊՀ երկրներն ավարտել են ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագրի ստորագրման ընթացակարգերը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրներն ավարտել են ներպետական ​​ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են ծառայությունների ազատ առևտրի համաձայնագրի ընդունման համար: Համաձայնագիրը պետք է ընդունվի հունիսի 8-ին Սոչիում նախատեսված ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։ Այդ մասին այսօր հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով ТАСС-ի թղթակցի հարցին։ «Ներքին պետական ​​ընթացակարգերը տեղի են ունեցել: Հուսով ենք, որ (համաձայնագիրը) կստորագրվի (խմբ.՝ Սոչիի նիստում)», ...

Կարդալ ավելին »

Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրի համաձայնագիրն առաջնահերթություն է․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայում հայտարարել է, որ Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը առաջնահերթություն է Հայաստանի համար։ Ելույթ ունենալով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում՝ նա նաեւ նշել է. «Աշխատանքի շարունակությունը այնպիսի առաջնահերթ եւ հեռանկարային բանակցային ոլորտներում, ինչպիսիք են Հնդկաստանը եւ Եգիպտոսը, ինչպես նաեւ տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և առեւտրատնտեսական համագործակցության խորացումը Արաբական Միացյալ Էմիրությունների ...

Կարդալ ավելին »

25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքերում. Փաշինյան

Հիփոթեքային վարկի գծով շահառուների թիվը 2022-ին կազմել է 29 197 անձ, որը 2018-ի ցուցանիշը գերազանցել է 25 176 անձով կամ 626 տոկոսով: «Սա նշանակում է, որ 25 հազարից ավելի ընտանիք բնակարան է ձեռք բերել նորակառույց շենքում: Այս պահին Հայաստանում շինարարության ամենատարբեր փուլերում է գտնվում 55 հազար բնակարան: մեկը նախագծման փուլում է, մեկը կառուցման, մյուսը հարդարման աշխատանքների փուլում է: Սա շատ ...

Կարդալ ավելին »

2023 թվականի ապրիլ ամսվա շահութահարկը նախորդ տարվա համեմատ ավելի է 63,1 տոկոսով․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց 2023 թվականի ապրիլին վճարված շահութահարկի տվյալները։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ վարչապետը նշեց, որ 2023 թվականի ապրիլին, որը 2022 թվականի շահութահարկի ավարտական փուլն է, վճարվել է 160,5 միլիարդ դրամ շահութահարկ, որը պատմական ռեկորդ է։ «2022 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարկ վճարողները վճարել են 98,4 միլիարդ ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ի շրջանակում գործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության գլխավոր շահառուն Հայաստանն է, որը տնտեսական աճի ամենաբարձր տեմպն ունի։ Ռուսաստանի նախագահն այս մասին հայտարարել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ ունեցած ելույթում։ Պուտինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը բավականին հաջող է ընթանում և շեշտել դրանում Հայաստանի դերը։ Նա նշել է, որ Հայաստանն այդ համագործակցության ...

Կարդալ ավելին »

Մինչև 2027-ը դեղագործական արտադրության ծավալը կավելանա 4 անգամ

 Կառավարությունը հաստատեց դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագիրը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Կառավարության հերթական նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա նշեց, որ 2021 թվականին դեղերի արտադրության ծավալների աճը 2011 թվականի համեմատ կազմել է 2,8 անգամ, իսկ արտահանման ծավալների աճը՝ ավելի քան 2 անգամ։ «Այնուամենայնիվ, ոլորտը դեռևս ունի զարգացման զգալի ներուժ։ Ծրագրի հիմնական նպատակն է շարունակական զարգացնել ...

Կարդալ ավելին »

Բաց ֆինանսների թեմայով համաժողով՝ Երևանում

Երևանում մայիսի 23-ին տեղի կունենա «Empowering the future of finance and open banking» համաժողովը, հայտնում են Կենտրոնական բանկից: Համաժողովի բացմանը ելույթով հանդես կգա ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Համաժողովի կմասնակցեն բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական եւ ներդրումային ընկերությունների, ՀՀ Էկոնոմիկայի, Ֆինանսների, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, ՀՀ-ում թվային օրակարգի գծով աշխատանքների իրականացման համար պատասխանատու գործակալության ներկայացուցիչներ: Համաժողովը կբացվի ժամը ...

Կարդալ ավելին »
ajax-loader