Business

Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է 20 մլրդ դոլար․ պատճառը Tesla-ի բաժնետոմսերի գինն է

Ամերիկացի ճարտարագետ, միլիարդատեր, ձեռնարկատեր Իլոն Մասկը, որի «կայսրության» մեջ են մտնում Tesla-ն, SpaceX-ը, Twitter-ը, Neuralink-ը և Boring Co-ն, հուլիսի 20-ին 20,3 մլրդ դոլար է կորցրել։ Ինչպես տեղեկացնում է Bloomberg-ը, պատճառն այն է, որ Tesla-ն հայտարարել էր, թե կարող է նվազեցնել էլեկտրական մեքենաների գինը։ Այդ հայտարարությունից հետո ընկերության բաժնետոմսերի գնի անկում էր տեղի ունեցել։ Մասկի՝ 234,4 մլրդ գնահատվող կարողության նվազումը Bloomberg-ի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը նախատեսում է էլեկտրամոբիլների արտադրություն հիմնել

Հայաստանի կառավարությունը շարունակելու է ջանքերը, որ երկրում հիմնվի էլեկտրական մեքենաների արտադրություն: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով «Սեպուհ-1» ընկերությանը, որը Հայաստանում հավաքում է ավտոմեքենաներ: Ընկերության թողարկած արդեն 8 ավտոմքենաները փորձնական խմբաքանակ են: Նախարարը տեղեկացրեց, որ ընկերության հիմնադիրը պարսկահայ գործարար Ջանես Ավետյանն է: Գործարանը գտնվում է Նոր Նորքում: «Նպատակ կա տարեկան մի քանի ...

Կարդալ ավելին »

ՀՀ և ՌԴ միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Արձանագրությունում փոփոխություն կատարելու մասին որոշումը հաստատվել է այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ կառավարության նիստում։ Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։ Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։ Վերոնշյալ փոփոխության ...

Կարդալ ավելին »

Apricot Capital-ի հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի նոր հարթակը

Հայաստանում լիցենզավորված Apricot Capital ներդրումային ընկերությունն իր բջջային հավելվածում գործարկել է արտարժույթի առևտրի հարթակ։ Հաճախորդներն այսուհետ հնարավորություն կունենան Apricot Capital-ի հավելվածի միջոցով շահավետ պայմաններով իրական ժամանակի ռեժիմում կատարել արտարժութային փոխարկումներ հիմնական արժութային զույգերով (ԱՄՆ դոլար, եվրո, բրիտանական ֆունտ, չինական յուան և այլն) միջազգային քրոս փոխարժեքներով։ Apricot Capital հարթակն ապահովում է մրցունակ փոխարժեքով արտարժութային գործառնությունների և միջազգային արժեթղթերի շուկաներում առևտրի իրականացման ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ում էլեկտրամոբիլների վաճառքը հունիսին առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը

Եվրամիությունում հունիսին վաճառված էլեկտրական մեքենաների քանակն առաջին անգամ գերազանցել է դիզելային մեքենաների վաճառքը։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA): Ըստ ասոցիացիայի տվյալների՝ հունիսին վաճառված մարդատար ավտոմեքենաների ընդհանուր թվում էլեկտրական մեքենաների մասնաբաժինը 10,7 %-ից հասել է 15,1%-ի (1 միլիոն մեքենաներից շուրջ 158 հազարը)՝ առաջին անգամ գերազանցելով դիզելային մեքենաների վաճառքը։ Էլեկտրական մեքենաները ԵՄ-ում անձնական տրանսպորտային միջոցների երրորդ ամենատարածված տեսակն են։ Դիզելային ...

Կարդալ ավելին »

1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն մեկ տարեկան է

1070 թռիչք, 100-ից ավելի աշխատակից և նոր ուղղություններ. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն ավելի քան մեկ տարի երկնքում է: Ավիաընկերությունն առաջին թռիչքը իրականացրել է 2022 թվականի հուլիսի 3-ին և այս պահին ունեն ուղղություններ դեպի Թբիլիսի, Թեհրան, Բաղդադ, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Մոսկվայի երկու օդանավակայաններ: Ընկերությունը մտադիր է մինչև 2023 թվականի վերջն ընդլայնել ուղղությունների աշխարհագրությունը: ԱՆԻՖ-ի գործադիր տնօրեն և Fly Arna-ի խորհրդի ...

Կարդալ ավելին »

2023-ի հունվար-մայիսին Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 31%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 12,459.4 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 31.0%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի արտահանումը Հայաստանից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-իցև գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ Կատարված ուսումնասիրությունները ...

Կարդալ ավելին »

2023-ին բարձր տնտեսական աճ ապահովելու շատ լավ հնարավորություն ունենք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի շատ լավ հնարավորություն առաջին հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։ «Ունենք շատ լավ հնարավորություն առաջիկա  հինգ ամսվա ցուցանիշներով 2023 թվականին նույնպես ապահովել բարձր տնտեսական աճ։ Այս առումով ուզում եմ ուշադրություն հրավիրել կապիտալ ծախսերի իրականացման մեր տեմպին ու որակին։ Ծախսերի մասին խոսելիս՝ երբեք չպետք ...

Կարդալ ավելին »

Fly Arna-ն կատարել է առաջին Երեւան-Թեհրան չվերթը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն այսօր կատարել է առաջին չվերթը դեպի Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայան: Այսուհետ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի եւ Թեհրանի «Իմամ Խոմեյնի» միջազգային օդանավակայանի միջեւ շաբաթական երկու չվերթ կիրականացվի՝ երեքշաբթի եւ ուրբաթ օրերին: Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 ...

Կարդալ ավելին »
ajax-loader